Օրհան Փամուկն ու ևս 12 գրողներ ներառվել են Բուքերյան մրցանակի երկար ցուցակում
Թուրք գրող Օրհան Փամուկն ու ևս 12 հեղինակ ընդգրկվել են միջազգային հեղինակավոր Բուքերյան մրցանակի երկար ցուցակում: Այդ մասին հայտնում է մրցանակաբաշխության կայքը:
Երկար ցուցակում ներառվել են ներկայացուցիչներ Անգոլայից, Իտալիայից, Հարավային Կորեայից, Ֆրանսիայից, Ինդոնեզիայից, Չինաստայից, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից, Ավստրիայից, Բրազիլիայից, Ճապոնիայից, Ֆինլանդիայից:
Մասնավորապես, մրցանակի են հավակնում Ժոզե Էդուարդու Ագուալուզան, Ելենա Ֆերանտեն, Էվա Կուրնիավանը, Ակի Օլիկաինենը:
Դատավորներն ուսումնասիրել են 155 գիրք և երկար ցուցակում ներառել դրանցից 15-ը: Մրցանակի հավակնորդների կարճ ցուցակը կհրապարակվի ապրիլի 14-ին: Այն բաղկացած կլինի 6 անունից:
Հաղթողի անունը հայտնի կդառնա մայիսի 16-ին: Մրցանակի դրամական մասը կազմում է 50 հազար եվրո: Այն կիսվելու է հեղինակի և գրքի թարգմանչի միջև: