Բաժիններ՝

Ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել

Մարտի 10-ին, ժամը 17-ին, «Գուգարքի» անտառտնտեսության մասնաճյուղից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վանաձորի անտառպետության թիվ 4-րդ պահաբաժնի տարածքից անհայտ անձի կողմից ապօրինի հատվել է 30 սոճի, 54 կաղնի և 4 ճյուղ, ապօրինի ծառահատում է արձանագրվել նաև Խնձորուտի անտառտնտեսության տարածքում:

Մարտի 11-ին, ժամը 14.55-ին, բաժին է ներկայացել 1978 թ. ծնված Անդրեյ Գ.-ն, ով տվել է բացատրություն, որ 2015 թ. նոյեմբեր ամսին «Խնձորուտի» անտառպետության տարածքից իր բենզասղոցով ապօրինի հատել է 7 բոխի, իսկ 1958 թ. ծնված Միխաիլ Բ.-ն տվել է բացատրություն, որ ինքը 2015 թ. նոյեմբեր ամսին նույն անտառպետության տարածքից հատել է 7 ծառ, իսկ իր որդին` 1984 թ. ծնված Միխաիլ Բ.-ն, 2015 թ. նոյեմբեր ամսին նույն տեղանքից հատել է 13 ծառ:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Վնասի չափը պարզվում է:

Քննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս