Բաժիններ՝

Շանտաժով, սպառնալիքով կնոջը հարկադրել է սեռական հարաբերության

Դատարան է ուղարկվել սեռական հարաբերություն ունենալուն հարկադրելու վերաբերյալ քրեական գործը:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, օգտվելով իր հարևանությամբ բնակվող կնոջ՝ տանը միայնակ ապրելու հանգամանքից, վերջինիս շանտաժի, գույքը վնասելու և ոչնչացնելու սպառնալիքով՝ հարկադրել է սեռական հարաբերության, որը դրսևորվել է նրանում, որ նա գործելով ուղղակի դիտավորությամբ, իր հեռախոսահամարով կնոջը զանգահարել և հաղորդագրություններ է ուղարկել՝ սպառնալով, որ գյուղում կտարածի, թե իբրև նա անբարոյական է, շանտաժի միջոցով սպառնացել և նրա վերաբերյալ արատավորող տեղեկություններ է հրապարակել՝ իրենց հարևանությամբ բնակվող կնոջ տան դռան մոտ գրություն թողնելով այն մասին, որ կինն «անբարոյական է, նրա հետ չշփվեն», բացի այդ, օրվա տարբեր ժամերի գնալով կնոջ տան պատուհանի մոտ, նրան սպառնալիքներ տալով հարկադրել է նահանջել իր սեռական ազատության իրավունքից, ինչպես նաև վնասել է կնոջ տան բակում եղած ջրի խողովակները, ջրի պոմպը և հողամասը:

Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս