Երկրաշարժ Վրաստանի տարածքում
Հունվարի 5-ին, ժամը 17.06-ին ՍՊԾ- ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 16.24-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 12.24-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.320 և արևելյան երկայնության 43.900 աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան), օջախի 15 կմ խորությամբ և 3.0 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ:
Երկրաշարժը ՀՀ-ում չի զգացվել: