![](/banners/BeFunky-design.jpg)
Բնակարանում հայտնաբերվել է քաղաքացու դին
![](https://168.am/wp-content/uploads/2015/07/diak.jpg)
Հունվարի 6-ին, ժամը 14.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արաբկիր 51-րդ փողոցի թիվ 3 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել 1961 թ. ծնված Դ. Ս.-ի դին: