Բաժիններ՝

Ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

Հունվարի 4-ին, ժամը 11.59-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի սկզբնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել թիվ ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 40-րդ կմ-ում «KIA Sportage» մակնիշի 22 UT 376 պետհամարանիշի (վարորդ ՝ Հ. Բ.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Հունվարի 4-ին, ժամը 11.53-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Գայի փողոցի թիվ 1 տան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները «Mitsubishi Pajero» մակնիշի 40 SO 500 պետհամարանիշի (վարորդ ՝ Է. Մ.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս