Բաժիններ՝

Սպանություն Մուսալեռ գյուղի ռեստորանային համալիրում

Հունվարի 6-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքի հետքով իրենց մոտ է տեղափոխվել 1994 թ. ծնված Արամ Կարապետյանի դիակը:

Նույն օրը, ժամը 02.30-ին, ոստիկանությունում մեկ այլ հաղորդում է ստացվել, որ ձախ ազդրի հրազենային վնասվածքով Երևան քաղաքի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 1981 թ. ծնված Արմեն Խ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.10-ի սահմաններում, Մուսալեռ գյուղում գտնվող ռեստորանային համալիրում, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը հրազենային կրակոցներով սպանել է Արամ Կարապետյանին և հրազենային վնասվածք պատճառել Արմեն Խ.-ին:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 9 մմ տ/չ 3 պարկուճ և 1 գնդակ:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս