«Դա Ցեղասպանություն է, այլ տարբերակ չկա». Ջորջ Քլունի

«Ես մեծացել եմ մի ժամանակահատվածում, երբ 60-70-ական թթ. լուրջ զարգացումներ էին տեղի ունենում ԱՄՆ-ում՝ քաղաքացիական իրավունքների, կանանց իրավունքների շարժման առումով: Եթե դուք իմ տարիքի մարդ եք, դուք պատասխանատվություն եք կրում ներգարվված լինելու: Դու պարզապես շուռ չես գալիս ու հեռանում այդ վայրից: Երբ հայտնի մարդ ես, տեսախցիկները հետևում են քեզ: Որոշեցի, որ այդ տեսախցիկները պետք է հետևեն ինձ, որպեսզի Ցեղասպանություն տեսած մարդկանց ձայնը լսելի դառնա, որպեսզի կարողանամ ընդլայնել մարդկանց, ՀԿ-ների աշխատանքը, լրագրողների աշխատանքը, որոնք կարևոր գործ են անում այս հարցը լուսաբանելու համար»,-«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ այս մասին նշեց հոլիվուդյան կինոդերասան, «Ավրորա» մարդասիրական մրցանակի ժյուրիի համանախագահ Ջորջ Քլունին:

Նա ընդգծեց, որ որքան խորանում ես Ցեղասպանության թեմայի մեջ, այդքան շատ ժամանակ պետք է նվիրես ու օրինակ բերեց իր փորձից.

«Ես վկայություն եմ տվել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում՝ «Ցեղասպանություն» բառի հետ կապված: Դու օգտագործում ես «Ցեղասպանություն» բառը, ինչը ստիպում է, որ ՄԱԿ-ը գործի համաձայն օրենքի: Երկար ու դժվար պայքար է եղել՝ կոչելու այն, ինչ իրականում կա: Այս ամենը բարդ է, որովհետև ապրում ենք բարդ աշխարհում, բայց կարծում եմ, որ ամենակարևոր գործոնը, որին մենք անընդհատ անդրադառնում ենք՝ այն է, որ չես կարող հերքել այն, ինչ կատարվել է: Եթե ինչ-որ մեկը փորձում է վերացնել մի ամբողջ մարդկային ցեղ, մշակույթ, դու չես կարող վերադարձնել և դա Ցեղասպանություն է, այլ տարբերակ չկա»,-ասաց նա:

Second global forum 'Against the Crime of Genocide' took place at Karen Demirchyan Sports and Concerts Complex

Second global forum 'Against the Crime of Genocide' took place at Karen Demirchyan Sports and Concerts Complex

Անդրադառնալով «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին, հայտնի դերասանը նշեց, որ այն, ինչ այսօր արվում է, երկու իմաստ ունի.

«Առաջինը՝ հետ նայենք և չմոռանանք, որ սա Հայաստանի պատմության մի մասն է, այլև աշխարհի պատմության մի մասն է, սա մի ազգի ցավը չէ: Իսկ երկրորդ կողմն այն է, որ պետք է առաջ նայենք»:

Second global forum 'Against the Crime of Genocide' took place at Karen Demirchyan Sports and Concerts Complex

Դիտարկմանը՝ Ցեղասպանությունը թեմա է եղել բազմաթիվ հոլիվուդյան ֆիլմերի համար, բայց լսարանը կարծես սովորում է բռնություններին ու անտարբեր դառնում, նա այսպես արձագանքեց.

«24-ժամյա նորությունների ցիկլը, որ այսօր կա, կարող է մի ապազգայուն լսրան ձևաորել: Դա դառնում է պազրապես թվերի խնդիր, երբ լսում ես՝ 6 միլիոն փախստական, պարզապես թիվ է դա: ՄԱԿ-ը բավարար աշխատանք չի կատարել փախստականների հարցով: Ես հավատում եմ, որ մարդասիրության մեր տեսլականը կորցնում ենք, երբ հսկայական թվերով պատմություն ենք ներկայացնում: Ֆիլմարտադրությունում զուտ 6 մլն հրեաների մասին չպետք է խոսեն, որոնք սպանդի են ենթարկվել, այլ պետք է խոսենք մի մարդու մասին, որը փորձել է մի քանի մարդու կյանք փրկել: Պետք է խոսել ոչ թե մեծ թվերի մասին, այլ կոնկրետ դեպքի մասին:

Second global forum 'Against the Crime of Genocide' took place at Karen Demirchyan Sports and Concerts Complex

Երբ հիմա ԱՄՆ-ում հեռուստացույց միացնեք, ոչ մի ժամանակ չի տրամադրվում սիրիացի փախստականներին, Բոկո հարամին, երբեմն խոսում են ԻՊ-ից, որովհետև նրանց պատմությունը հայտնի է, բայց իրականությունը հետևյալն է. միացնում ես CNN, տեսնում ես դատարկ ինչ-որ ամբիոն, սպասում ես, որ Դոնալդ Թրամփը խոսի: Այդ ժամանակահատվածը, որ սպասում ենք Դոնալդ Թրամփին, ինչո՞ւ չենք նվիրում այն ընտանիքի պատմությանը, որը պայքարում է, որ Հալեպից կարողանա դուրս պրծնել: Նրանք հեռանում են, որովհետև մահանում են: Այնպես որ, ես հուսով եմ, որ որպես հեռուստատեսության և կինոյի մարդիկ, կկենտրոնանանք ավելի գլոբալ հարցերի վրա, քան ընտրությունները»:

Տեսանյութեր

Լրահոս