
Քլունիին դուր է եկել հայկական ուտելիքը

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին, Երևանում լինելով մի քանի ժամ, տպավորված է ու շատ է հավանել հայկական ուտեստները: Այս մասին լրագրողների բազմաթիվ հարցերին ի պատասխան ասաց աստղը` «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի բացման արարողությանը:
«Ես շատ լավ եմ, անցած երեկոյան եմ ժամանել, ուտելիքը շատ լավն է ու շատ տպավորված եմ»,- ասաց Քլունին` պատասխանելով «Ինչ կասեք Երևանի մասին» հարցին: Դերասանը տեղեկացրեց, որ Երևանում կմնա մինչև ապրիլի 24-ը:
Քլունին Երևան է ժամանել ապրիլի 22-ին` մասնակցելու նաև «Ավրորա» մրցանակաբաշխությանը: