Կապան քաղաքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից

Ապրիլի 23-ին, ժամը 20.40-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Volkswagen Golf» մակնիշի 77 ZD 850 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1993 թ. ծնված Գ. Թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ. սյանը: Տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս