Բաժիններ՝

Ասում էր` 100 օր մնաց, ու գալիս եմ. «Եռաբլուր»-ում հուղարկավորեցին 20-ամյա Բագրատ Ալեքսանյանին. news.am

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր` ապրիլի 13-ին, հողին հանձնեցին ղարաբաղա-ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհված 20-ամյա Բագրատ Ալեքսանյանին: Բագրատը կրտսեր եղբոր հետ ծառայում էր նույն զորամասում` ԼՂՀ-ի Ջրականի շրջանում: Ծնողների հետ վերջին անգամ ապրիլի 1-ին էր խոսել: «Ասել էր` մա’մ ջան, պոստերից իջնում ենք, ամեն ինչ կարգին է, ու անջատել էր: Դրանից հետո ծնողները մի քանի օր զանգել էին, անհասանելի էր եղել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բագրատ Ալեքսանյանի հորեղբայրը` Վասիլի Բաբայանը:

Նրա խոսքով` մի քանի օր որդուց լուր չունենալով, ծնողները սկսել են անհանգստանալ: Ապրիլի 7-ին որոշել են գնան ԼՂՀ եւ տեղում փորձեն ինչ-որ բան իմանալ: Ապարդյուն:

Բարեկամների խոսքով` Բագրատն այնպես էր կազմակերպել զինվորական հերթափոխը, որ ինքն ու եղբայրը միաժամանակ դիրքեր չբարձրանան. կարծես կանխազգացել էր ինչ-որ բան:

«Նա առաջինն իր կյանքը զոհեց իր հետ ծառայող եղբոր համար, որ թշնամու գնդակը եղբորը չհասնի»,- ասաց Բագրատ Ալեքսանյանի բարեկամուհին` Գոհար Մանուշակյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս