Բաժիններ՝

«Ասում եմ՝ ինչքա՞ն է իմ թոշակը, ասում է՝ 16.000 դրամ: Ասում եմ՝ վերցրեք և դրեք համապատասխան տեղ…». Ռուբեն Հախվերդյան

«Սահմանին կանգնած զինվորը հույսն իր վրա դրեց, ո՞ւմ վրա պետք է հույսը դներ, այս կառավարությա՞ն: Ես այն օրը գնացի թոշակ ստանալու, 2 տարի է՝ չեմ ստացել, ասում եմ՝ ինչքա՞ն է իմ թոշակը, ասում է՝ 16 հազար դրամ: Ասում եմ՝ այդ 16 հազարը վերցրեք և դրեք համապատասխան տեղ: 16 հազար թոշակը դա մահվան դատավճիռ չէ՞»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը:

Դիտարկմանը, թե, փաստորեն, այնքան լավ եք ապրում, թոշակն էլ չեք վերցնում, Ռ. Հախվերդյանն այսպես պատասխանեց. «Ես ապրելու իմ ձևը գիտեմ, ոչ միայն լավ եմ ապրում, այլև իմ առանձնատունն ունեմ Վահագնի թաղամասի վերևում: Ինձ Ռոբերտ Քոչարյանը տուն էր տվել՝ 3 սենյականոցս 4-ի հետ փոխել եմ քաղաքի կենտրոնում, ես գլուխս առա փախա էս քաղաքից, որովհետև համարեցի, որ այս քաղաքն այլևս իմը չէ, որովհետև իմ ծանոթների 70 տոկոսն արտասահմանում են, մնացածը բոմժացած նստած են, ի՞նչ անեն: Ես ամեն շաբաթ ունեմ 300 դոլարի չափ փող, եթե ոչ՝ 600, որովհետև շաբաթը մեկ համերգ եմ տալիս»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս