Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության Նախագահ Ռաուլ Խաջիմբային:
Տեղի ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ կիբեր անվտանգության ծրագրի մշակման և ՀՀ ՊՆ և այլ շահագրգիռ գերատեսչությունների կիբերանվտանգության ոլորտում համապատասխան անձնակազմի պատրաստության գործում «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից հնարավոր աջակցությանն առնչվող հարցերը:
Սդղի գյոլում տեղի ունեցած ծեծկռտուքի գործը շատ պարզ, հասարակ գործ է: Սովորական պայմաններում մեկ ամիս էլ չէր տեւի սրա նախաքննությունը, բայց գործը հինգ ամիս ձգձգեցին զուտ մի բանի համար, որպեսզի իրավիճակ փոխվի՝ հօգուտ Սուրիկ Խաչատրյանի»:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի քառորդդարյա տարեդարձը, իրավամբ, նշանակալի իրադարձություն է հայաստանյան մարզաշխարհի համար: Իր գործունեությունը սկսելով դեռևս անցած դարի դժվարին 90-ականներին՝ ՀԱՕԿ-ը հետզհետե զարգացել և կայացել է՝ վերածվելով հզոր կառույցի:
«Ավարտելով խոսքս՝ մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ազգային տոնի առթիվ: Թող հայ և չին ժողովուրդները բարեկամության և խաղաղության մթնոլորտում արարեն և զարգանան՝ միասին իրականացնելով ապագայի իրենց ծրագրերը»:
Հայկական ստորաբաժանումները հուժկու հարված հասցնելով հակառակորդին մարդկային և նյութական մեծ վնասներ պատճառելով (մասնավորապես՝ բավականին խոշոր հենակետային բազան, որտեղից ականանետային կրակ էր վարվում մեր ուղղությամբ, ականակոծելով ու մասամբ վերացնելով) լռեցրել և փախուստի են մատնել ողջ անջնակազմին, նախնական տվյալներով՝ երկու վիրավոր և 6 զոհ թողնելով փլատակների տակ…»:
Սեպտեմբերի 30-ին, ժամը 01.58-ին ահազանգ է ստացվել, Դավիթ Բեկի և Նուբարաշեն փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին, այրվում է շարժիչի հատվածը:
Հակառակորդի գնդակից սեպտեմբերի 2-ին բեկորային վնասվածքներ ստացած՝ Տավուշի մարզի Կոթի համայնքի 42-ամյա բնակիչ Նազիկ Թումանյանը դուրս է գրվել հոսպիտալից:
այաստանի զանգվածային լրատվության միջոցները հեղեղված են մեր տարբեր մակարդակի պաշտոնյաների ու նրանց հարազատների ստացած ահռելի եկամուտների մասին հրապարակումներով։ Ընդ որում, այդ հրապարակումների համար հիմք են հանդիսանում խիստ պաշտոնական փաստաթղթեր։ Խոսքը պաշտոնյաների ներկայացրած գույքի եւ եկամուտների հայտարարագրերի մասին է, որոնք տեղադրված են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում։
Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը գնել է «Յունիբանկի» բաժնետոմսերի մի որոշ մասը։ Մեր տեղեկությունը հաստատեց նաև նրա խոսնակ Սիրան Գրիգորյանը։ Թե քանի տոկոս և ինչ պայմաններով, մեզ փոխանցեցին. «Այո, Արթուր Աբրահամն ամիսներ առաջ բանկի մի փոքր մասի բաժնետոմսեր է ձեռք բերել, բայց ավելին չի ցանկանում պատասխանել»։ Հիշեցնենք, որ «Յունիբանկը» փակ բաժնետիրական ընկերություն է, իսկ Արթուր Աբրահամը «Յունիբանկ» ՓԲԸ նախագահ Վարդան Աթայանի սանիկն է։
Իբրեւ քաղաքացիական ակտիվիստ հանրությանը ներկայացող Վահան Մարտիրոսյանի՝ Ադրբեջան փախչելուց եւ այդ երկրում ապաստան խնդրելուց հետո նրա զոքանչին աշխատանքից ազատել են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մարտիրոսյանի կնոջ մայրը՝ Անահիտ Գասպարյանը, մինչեւ այս տարվա սեպտեմբերի 17-ը աշխատել է ՀՀ ՊՆ «Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում»:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին նախատեսված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը բողոքարկել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով Արտակ Բուդաղյանը մեղավոր էր ճանաչվել: 168.am-ի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ վերաքննիչ դատարանից պահանջել է բեկանել դատավճիռը և արդարացնել Արտակ Բուդաղյանին:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործով նախաքննությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ մայիսի 20-ին ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքն իրավապահների կողմից որակվեց` որպես սպանության փորձ. քրեական գործը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 4 անձի, քննում է ԱԱԾ-ն:
Վերջապես ամեն ինչ ընկավ իր տեղը: Եվ զուր էին բժիշկների եւ վատը կամեցող մարդկանց ջանքերը: Ի վերջո փոքրիկը վերադարձավ ընտանիք: Երբ Ռաֆուլը ծնվեց, երբ ծնողներին այդքան կարեւոր էր զգալ, որ իրենք միայնակ չեն եւ կարող են հաղթահարել այս փորձությունը, օգնելու փոխարեն բժիշկները հորդորել են թողնել երեխային՝ բացատրելով, որ իրենք չեն կարող հոգ տանել փոքրիկի մասին:
Կյանքը Հայրենիքին նվիրաբերած ոստիկանի գործը շարունակում են որդին և դուստրը:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 06.30-ին, ոստիկանության Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժանմունքից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Անահիտ Ս.-ն, ով հուլիսի 2-ից հետախուզվում էր ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծ/ մեղադրանքով:
– See more at: http://www.police.am/news/view/%D5%AF%D5%B6299.html#sthash.5CCohmEl.dpuf
Սեպտեմբերի 29-ին, ժամը 20.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի և Դերենիկ Դեմիրճյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են երկու ավտոմեքենաներ, կան արգելափակվածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թիրախը ռուսական արտադրության ավտոմեքենաներն էին:
ԼՂՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի երկրորդ կիրակին նշվում է որպես Գյուղատնտեսության աշխատողի օր:
Ուժեղացված ծառայություն Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Քաջարանի բժշկական կենտրոնում բուժվող հիվանդների՝ հեպատիտ C-ով վարակվելու հանգամանքները, եղանակը, պատասխանատու անձանց շրջանակը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա 5 անձի մեղադրանք է առաջադրվել։
Սահմանամերձ Կոթի գյուղի հրետակոծվող ճանապարհին հաճախ կրակահերթերի պատճառով մարդիկ ստիպված գերազանցում են սահմանված արագությունը, ինչն էլ արձանագրվում է տեղադրված արագաչափի կողմից:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ բացահայտումն ապահովելու համար։
Սահմանագոտու տվյալ հատված կատարած շրջայցի ավարտին էլ հրամանատարական կազմին առաջադրվել են որոշակի խնդիրներ, տրվել են ցուցումներ և հանձնարարականեր՝ իրականացվող աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու ուղղությամբ՝ մասնավորապես ԼՂ ՊԲ հետ համադրված և պլանավորված խնդիրների շրջանակում:
Փաստացի պատերազմի դաշտում` թշնամու կրակոցների տակ գտնվելով, մեկս մյուսի կոկորդն ենք կրծում, իրար վիրավորում, պիտակավորում, դավաճանում, իրարից բամբասում, ծեծում ու սպանում, ամեն կարևոր ու անկարևոր պատճառով, ինչպես Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչում տալն էր, թշնամանում ենք… Ցանկացած լավ ու լուսավոր գաղափար շատ արագ այլասերում ենք ու փչացնում, ցանկացած առողջ ծիլ տեղում տրորում, որ չհասցնի գոնե մատղաշ տնկի դառնալ։
Գրպանահատություն: Կանխարգելիչ խորհուրդներ ոստիկանությունի: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Սուրիկ Խաչատրյանի եղբորորդուն՝ Մայիս Խաչատրյանին, մեղադրանք է առաջադրվել: Նրան մեղադրանք է առաջադրվել Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով:
Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ուկրաինական 5 խոշորագույն ավիաընկերությունների վրա, որոնց արգելվել է թռիչքներ իրականացնել Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին «Ուկրաինսկայա պրավդային» հայտնել է «Ռոսավիացիայի» ղեկավարի խորհրդական Սերգեյ Իզվոլսկին: