Արարատի մարզում որոշ գյուղերի գյուղացիներ այսօր դարձյալ փակել են ճանապարհը՝ պահանջելով լուծում տալ խաղողի մթերման հարցին: tert.am-ի փոխանցմամբ՝ այս պահին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Արարատի մարզում է՝ խաղողի մթերման հարցում գյուղացիների պահանջին ընթացք տալու համար:
Ամերիկյան փորձագիտական խմբի կազմում էին Կալիֆորնիայի հարավային օկրուգի դատավոր Լարի Բերնսը, ԱՄՆ արդարադատության նախարարության առաջին ատյանի գործերով դատախազ Քելի Լ. Հարիսը, ԱՄՆ արդարադատության նախարարության Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության հատուկ գործակալ Փոլ Ս. Հեքիթը և ԱՄՆ արդարադատության նախարարության Օտարերկրյա դատախազների աջակցության և ուսուցման գրասենյակի մշտական իրավախորհրդատու Ջոն Լուլեջյանը:
Եռաբլուր զինվորական պանթեոնում այսօր զինվորական արարողակարգով հրաժեշտ տվեցին Արցախում զոհված 20-ամյա Ռոբերտ Սուրենի Մկրտչյանին:
Սեպտեմբերի 25-ին կայացել է Գազպրոմբանկի փոխտնօրեն Կարեն Կարապետյանի որդու՝ Տիգրանի հարսանիքը, որին մասնակցել է Հայաստանի քաղաքական ողջ էլիտան:
Հարցին՝ արդյոք իր որդիները նոր ցուցմունք տվե՞լ են, նա պատասխանեց. «Չեն կարող, իրենք զբաղված են: Հիմա՝ այս պահին, կլինիկայում է, պրոֆեսորը նայում է անեսթեզիոլոգի հետ, թե վաղը որ ժամին են վիրահատելու»: Մեր հարցին՝ այսինքն՝ որդին նոր ցուցմունք չի՞ տվել և չի՞ հայտնել, որ Տիգրան Խաչատրյանն իրեն չի հարվածել, նա պատասխանեց. «Ես տեղեկություն չունեմ այդպիսի»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր իրենց զինուժի թիրախային կրակային հարվածների հետևանքով յոթ հայ զինծառայող է սպանվել, իրականությանը չի համապատասխանում:
Բաքուն չի թաքցնում, այլ, ընդհակառակը, լկտիաբար ի ցույց է դնում իր քամահրական վերաբերմունքը միջազգային կարծիքի, իրավական և մարդասիրական նորմերի և իր ստանձնած պարտավորությունների հանդեպ: Զինված ընդհարումներ հրահրելով և սաստկացնելով լարվածությունը սահմանագծում` Ադրբեջանն, ըստ էության, վերացնում է հրադադարի ռեժիմը և այն փոխարինում շարունակական սադրանքների և քաղաքական շանտաժի ռեժիմով` դրանով իսկ խափանելով Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդական ջանքերը:
Սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հենակետի հրետակոծության հետևանքով զոհվեց 4 հայ զինծառայող: Ի՞նչ խնդիր է ադրբեջանական կողմը լուծում նման քայլերով, որքանո՞վ է հավանական լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսումը: Այս հարցերի շուրջ այսօր կզրուցենք Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ, գեներալ-լեյտենանտ, Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ Արթուր Աղաբեկյանի հետ:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պետական բարձր պարգևներով և շնորհակալագրերով պարգևատրված բարերարների և գործարարների թվում է նաև «Յունիբանկ» ԲԲԸ-ի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը:
Դատարանը բավարարել է ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին մի խումբ անձանց կազմում, դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրվողների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: 168.am-ին ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրին, որ մեղադրյալներից մեկի նկատմամբ գրավ է կիրառվել:
«Մալաթիա» տոնավաճառի մոտ տեղի ունեցած սպանության դեպքով քրեական գործ է հարուցվել: ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին տեղեկացրին, որ դեպքի առթիվ քննություն է կատարվում, կասկածյալը ձերբակալվել է:
«Մաղթում եմ, որ Աստված զորավոր պահի Հայաստանի Հանրապետությունը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և քրիստոնեական դարավոր արժեքները կրող խաղաղասեր մեր ժողովրդին: Թող Մյուռոնօրհնեքի հոգեպարար այս արարողությունը նոր լիցքեր պարգևի ամենքիս՝ առավել մեծ նվիրումով ու ջանադրությամբ ծառայելու մեր ժողովրդին և հայրենի մեր երկրին: Հայ ժողովրդի ապագան մեր եռամիասնության մեջ է՝ Մայր Հայրենիք, Արցախ և Սփյուռք», – եզրափակել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ «Մալաթիա» տոնավաճառի մոտ դանակահարություն է տեղի ունեցել:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին նախատեսված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
Տղաների մրցապայքարում 37 միավորով խաղերի չեմպիոն հռչակվեց ագրարային համալսարանի նշանառու Հրաչիկ Օհանյանը: Պոլիտեխնիական համալսարանի պատվիրակ Տիգրան Գասպարյանը դարձավ խաղերի փոխչեմպիոն, իսկ բժշկական համալսարանի ուսանող-հրաձիգ Վարդան Վարդայանն էլ նվաճեց բրոնզե մեդալը:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 00.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանանդյան և Նիզամի փողոցների խաչմերուկում՝ «Դավթի» պանդոկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 00.39-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Հենրիկ Աբրահամյան փողոցի վերջնամասում այրվում է «ԶԻԼ» մակնիշի գազ լիցքավորող բեռնատար:
Սեպտեմբերի 28-30-ին, հոկտեմբերի 1-ին հյուսիսային առանձին շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հետևելով ու տեսնելով, որ բնակչուհին բնական կարիքները հոգալու համար մտել է հասարակական զուգարան` վերջինիս կամքին հակառակ, բռնության գործադրմամբ, սեռական հարաբերություն ունենալու դիտավորությամբ՝ նրա հետևից մոտեցել ու դիմադրությունը ճնշելու, նրա կողմից օգնություն կանչելու հնարավորությունը սահմանափակելու նկատակով՝ մի ձեռքով բռնելով նրա պարանոցից՝ սեղմել, իսկ մյուս ձեռքով սկսել է արձակել նրա հագի տաբատի կոճակները:
Համերգը տեղի է ունենալու հոկտեմբերի 10-ին` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում:
Հավուր պատշաճի մենք հակահարված ենք տալու, դրա վերաբերյալ նախագահն արդեն արել է հայտարությունը:
Այսoր երեկոյան, ժամը 21.30-ի սահմաններում Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչի Այրում գյուղի հենակետերից խոշոր տրամաչափի գնացիրներից գնդակոծվել է Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղի կենտրոնը:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 20.45-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Լուսաձոր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ելնելով դստեր նախկին ամուսնու դրսևորած վարքագծից ու նրա պահվածքի արդյունքում առաջացած ընթացիկ կոնֆլիկտներից՝ տղամարդը նրան արգելել է հետայսու այցելել իր բնակարան, տեսակցել երեխային, ինչին հակադրվելով՝ վերջինս արտահայտել է վիրավորական խոսքեր, որը վրդովեցրել է տղամարդուն, ով դստեր նախկին ամուսնու առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ՝ վերցրել է սեղանին դրված ծծմբական թթվով լի տարան և այն լցրել նրա դեմքին, նրան պատճառելով առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:
ԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվող «Տեխնիկական օժանդակություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացման» ծրագրի շրջանակներում Ախուրյանում անցկացվել է հերթական դասընթացը:
Մինչ այժմ կարծես թե գնահատական չի տրվել՝ արդյոք Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ կատարե՞լ է, թե՞ ոչ:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 14.34-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին՝ Նորավան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 11.05-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհին` Թաս կոչվող ոլորաններում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
«Երբեք չհամարենք, որ, եթե թշնամին ռմբակոծում է մեր խաղաղ բնակավայրերը, ապա պատժիչ գործողությունները պետք է նույն կերպ լինեն: Դա վրեժխնդրություն է, որը, կարծում եմ, այնքան էլ հարիր չէ մեզ, եթե մենք իսկապես պետություն և բանակ ունենք, իսկ բանակն առաջին հերթին՝ պետք է պատերազմի միայն ու միայն թշնամու բանակի հետ: Որևէ բանակի պատիվ չի բերում սպանել խաղաղ բնակիչներին, անկախ նրանից, թե ո՞ր կողմից են այդ խաղաղ բնակիչները: Մենք այդ քայլին չենք դիմել ու չենք դիմի և, սրանով հանդերձ, արժանի ենք շատ ավելի բարձր պատվի»: