Հոկտեմբերի 6-ին, ժամը 01.33-ին տեղեկություն է ստացվել, որ Ալագյազ-Գեղարոտ ավտոճանապարհին «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դառնալով հարցին` արդյոք «պոստերի» և նմանատիպ հարցերի հետ կապված թեմաների լուսաբանումը նպատակահարմա՞ր է, փորձագետը նկատեց, թե ընդհանրապես ինչքան քիչ ինֆորմացիա տրվի, այնքան ավելի լավ, բայց մյուս կողմից՝ հավասարակշռվածության հարց կա, մարդիկ էլ պետք է տեղեկատվություն ստանան: Փորձագետը «մեդիա աժիոտաժին» դեմ է:
Չեն հայտնում անգամ կալանավորված կնոջ անունը, ինչը կարող է նշանակել, որ այնտեղ իրավապահների հետ ստվերային պայմանավորվածություններ ձեռք բերելու հույս ունեն։ «Հիմա քննություն է գնում։ Թող իրավապահներն աշխատեն, հետո նոր հրապարակում կլինի»,- հայտնեց ագրարային համալսարանի մամուլի բաժնի պատասխանատու Անի Խուդավերդյանը՝ վստահեցնելով, որ իրեն ոչինչ հայտնի չի, անգամ իրենց աշխատակցի ազգանունը»։
Հետևանքը՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Տավուշի մարզի սահմանագոտում վերջիս երկու օրերին համեմատաբար խաղաղ է. ադրբեջանական զինուժը չի գնդակոծում մարզի սահմանամերձ գյուղերն ու դաշտերում բերքահավաք անող գյուղացիներին։ Տավուշում մառախլապատ եղանակ է, ինչը թույլ է տալիս մառախուղի քողի տակ, ադրբեջանցի դիպուկահարների աչքից հեռու, խաղողի բերքահավաք անել։
Հոկտեմբերի 6-ին, ժամը 00.50-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է:
«Էսօր մոդա է քրեական հեղինակություն ըլնելը, ի՞նչ ա եղել որ»։ Հավակնություններ ունեք ինքնե՛րդ էլ համալրեք նրանց շարքերը։ «Ըտենց հավակնություններ մարդ պիտի երեխա ժամանակվանից ունենա, ես չունեմ։ Եվ մի ասեք «քրեական, իրանք էլ հասարակության շերտ են՝ առաջին հերթին։ Չմոռանանք, որ նույն հասարակությունը Ռուզվելտին 12 տոկոս ձայն տվեց»։
«Հայկական Ժամանակ» թերթի տեղեկություններով, Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով մեղադրյալ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի՝ Արագած Ղևոնդյանի որդին Դերենիկ Ղևոնդյանը երեկ ազատ է արձակվել։
Հոկտեմբերի 5-ին, ժամը 18.21-ին տեղեկություն է ստացվել, որ 1951 թ. ծնված Ա. Հ.-ը Սյունիքի մարզի Բարձրավան գյուղի մոտակա ձորում ընկուզենուց ընկել է և տեղում մահացել:
Նա, իր կամքով հեռանալով հայրական տանից և ժամանակավոր բնակվելով իր մտերիմ տղայի կողմից վարձակալած բնակարանում, այդ ընթացքում իր կամքով սեռական հարաբերություններ է ունեցել տղայի հետ և այդ հանգամանքը իր ծնողներից թաքցնելու համար ոստիկանության բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ իբր տղան իրեն հարկադրել է սեռական հարաբերություն ունենալ վերջինիս ընկերների հետ:
Ճակատագրապաշտությունն ամենախոտելի երևույթներից է քրիստոնեության մեջ: Հեթանոսական է և կաշկանդում մարդու ազատ մտածելակերպը:
Ընտանեկան բռնության հերթական դեպքն է գրանցվել Գեղարքունիքի մարզում: Ամուսնուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրենց տանն իր կնոջ հետ, գազօջախի մաքուր չլինելու հարցի շուրջ վիճաբանել է, որի ընթացքում վերցրել է իրենց տան մուտքի դռան հետնամասում դրված փայտը, դիտավորությամբ հարվածել է կնոջ մեջքի շրջանին:
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման համար կառուցվող շենքերի շինարարական աշխատանքների ընթացքի և բնակարանների բաշխման գործընթացի վերաբերյալ զեկուցվել է, որ կառուցվող 4 շենքերից մեկն արդեն ամբողջությամբ հանձնված է շահագործման, մյուս 3-ում շինարարական ախատանքներն ավարտական փուլում են:
Մինչ համակարգի ներդրումը այնքան էլ հստակ չէր, թե իրականում որքան է կազմում հերթագրված երեխաների քանակը: Ներկայացվում էին տարբեր ուռճացված թվեր, մինչդեռ այս համակարգի ներդրման արդյունքում հնարավորություն ունեցանք լիարժեք պատկերացում կազմել, թե իրականում որքան է կազմում հերթագրված այն երեխաների թիվը, ովքեր արդեն իսկ պետք է հաճախեին մանկապարտեզ:
Մեկ տարի առաջ ՏՏ համայնքը Հայաստանը 5 տարում աշխարհի տեխնոլոգիական 20 տերությունից մեկը դարձնելուն ուղղված ռազմավարություն որդեգրեց:
Հոկտեմբերի 4-ին, ժամը 14.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Կիևյան փողոցի թիվ 2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 38-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վարորդը դիմել է փախուստի:
Անցած մեկ տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի հողային հաշվեկշռում բավականին հետաքրքիր փոփոխություններ են տեղի ունեցել:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայող Տիգրան Անտոնյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Գրիշա Մխոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով:
Հոկտեմբերի 4-ի գիշերը ժամը 3-ի սահմաններում Շիրակ գյուղում տեղի է ունեցել գայլերի հարձակում ոչխարների վրա:
«Ճանապարհը բացե՛ք, Ծառուկյանն ա գալիս»։ Այս արտահայտությամբ մեկնարկ տրվեց Արմավիրի մարզի Ամասիա գյուղի մթերման կետի մոտ կես ժամ տևած աժիոտաժին։
Ծանր հանցագործության կատարման մեջ մեղադրվող Դավիթ Հ.-ն, ում նկատմամբ հայտարարվել էր հետախուզում ձերբակալված անձանց պահման վայրից փախուստի դիմելու համար, հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 23-ին՝ ժամը 4:00-ի սահմաններում, երբ գտնվել է Երևան քաղաքում բնակվող ազգականի ավտոմեքենայում, ոստիկանության ծառայողներն անսպասելիորեն հարձակվել են իր վրա:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 30 դեպքից բացահայտվել է 26-ը:
Հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում իրավիճակն, ըստ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանի, շարունակում է մնալ կայուն լարված, սակայն հայկական ուժերի պատժիչ գործողություններից հետո հակառակորդն այլևս ծանր հրետանի չի կիրառում։
Հոկտեմբերի 5-ին, ժամը 18.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադոնց փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում հոկտեմբերի 4-ին հարյուրավոր հայեր մասնակցել են Թուրքիայի նախագահի այցի դեմ բողոքի ակցիային, քանի որ մեկ շաբաթ առաջ թուրք դպրոցականները կտտանքների էին ենթարկել հայ դպրոցականի։
ևանում մերսման սրահի աշխատակցուհին ծեծի է ենթարկվել սրահի տնօրենի կողմից:
Գյումրիում կան շենքեր, որոնց կտուրների վերանորգման հարցը օրհասական է դարձել: Խնդիրն առավել սրվել է եղանակային ոչ բարենպաստ պայմաններով պայմանավորված:
Տեղեկացնենք, որ 1937թ. ծնված Սերյոժա Ավանեսյանն անհետ կորած է համարվում 2015 թվականի փետրվարից։ 2015թ. փետրվարի 5-ին Կապան քաղաքի բնակիչ Բենիամին Մարգարյանը ոստիկանության Կապանի բաժնում գրավոր հաղորդում է տվել, որ քեռին` 14.02.1937թ. ծնված Սերյոժա Արամի Ավանեսյանը, 2015թ. փետրվարի 4-ին Երևանից դուրս է եկել՝ Կապան ժամանելու համար, սակայն չի հասել:
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, գործով ծանոթանում են քրեական գործի նյութերին: ՀՀ գլխավոր դատախազությունից 168.am-ին փոխանցեցին, որ գործը դեռ դատարան չի ուղարկվել:
«Սա մենք համարում ենք Ոստիկանության կողմից ապօրինություն՝ մեր իրավունքները խախտելու մասով, մենք մեր իրավունքներն իրացնելիս ենք եղել, որևէ անկարգություն չենք արել, բոլոր գործողությունների պատասխանատվությունը կրում է Ոստիկանությունը»,- քիչ առաջ Արաբկիրի ոստիկանության բաժանմունքի դիմաց այս մասին հայտարարեց սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը: Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի շենքի դիմաց նախաձեռնության բողոքի ակցիայի ժամանակ 17 հոգի բերման էին ենթարկվել, որոնք այս պահի դրությամբ բոլորն էլ ազատ են արձակվել: