Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօրվա ասուլիսին անդրադառնալով «Freedom House» հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության հրապարակած Աշխարհի երկրներում ինտերնետի ազատության 2015 թվականի զեկույցին, որով Հայաստանը դասվել է ազատ երկրների շարքին, ասաց, որ զեկույցը երրորդն է Հայաստանի վերաբերյալ, և, ըստ նրա՝ պետք է հաշվի առնել, որ այնտեղ դեռ ոչ բոլոր երկրներն են ընդգրկված. «Երեք տարվա ընթացքում մեր դիրքերը մի փոքր բարելավել ենք և ինչ-որ առումով ազատ ինտերնետի շեմին ենք: Զեկույցն արվում է բավականին խիստ մոտեցումներով:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 2-ին ընդունել է «Landmine Free Artsakh Campaign» նախաձեռնության ղեկավար Օջենի Փանոսյանին եւ «HALO Trust» կազմապերպության Հայաստանի ու Արցախի ծրագրերի ղեկավար Յուրի Շահրամանյանին:
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 2-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ դադարեցվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Կարեն Բեգլարյանի պաշտոնավարումը` իր դիմումի համաձայն։
Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին:
Մեկնած օպերատիվ խմբին, ժամը 5.30-ին, 1964 թ ծնված Հովհաննես Հ.-ն /մարզական միության պահակ/ հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 3-ին, պահակատանը, վիճաբանության ժամանակ, իր ծանոթ Գրավիկը ձեռքերով, ոտքերով և մոխրամանով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Տարեցտարի արձանագրում ենք, որ պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի ոլորտում որևէ բարեփոխում չի կատարվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ-ի տնօրեն Արման Դանիելյանը:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռիչքն իրականացնող ինքնաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ:
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց:
Նոյեմբերի 2-ին, ժամը 00.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 19 հասցեում գտնվող «Գարանտ Սերվիս» ավտոտեխսպասարկման կետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել. Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Պսակի արարողության ժամանակ երեք անգամ կրկնում են «Տեր եմ» և «Հնազանդ եմ», որպեսզի չստացվի, թե մեկ անգամ ասելիս սխալվել են: Քահանան երեք անգամ խնդրում է կրկնել, որպեսզի թե’ ինքը, թե’ ներկաները վստահ լինեն, որ պսակադրվողները Աստծո առաջ խոստում են տվել:
Գյումրեցի Ալեքսանյանների ընտանիքը շուրջ 27 տարի ապրում է տնակային պայմաններում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված` նոյեմբերի 2-ին՝ ժամը 10.00-19.00-ին, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Եզդին արևապաշտ է: Եզդիների սրբավայր մտնելիս կարելի է տեսնել այնտեղ դրված սատանայի արձանը:
Նոյեմբերի 1-ին, ժամը 14.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին (պատուհանից երևում է, որ վերջինս ընկած է հատակին, չի շարժվում). դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարդկանց անընդհատ պետք է լուսավորել: Վերջերս հարցման արդյունքներ ներկայացվեցին և պարզվեց, որ հարցված ուսանողների 90%-ը չգիտի, թե ինչ հասարակարգում է ապրում: Սա գալիս է ապացուցելու, որ այսօր, երբ կա ինտերնետ և Վիքիպեդիա, թվում է, թե մարդիկ ամեն ինչից տեղյակ են, սակայն դա այդպես չէ:
Նոյեմբերի 2-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Հարցազրույց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանի հետ:
Ցանկացած միջավայր և մթնոլորտ (կամ, Ձեր ասելով՝ «աուրան») ստեղծում ենք մենք ինքներս: Բոլոր բացասական լիցքերից և ազդեցություններից ազատվել կամ դրանց դիմակայել կարելի միայն սեփական ներքին լուսավորությամբ:
Հոկտեմբերի 31-ին, ժամը 23.01-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ–Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք:
Հոկտեմբերի 31-ին, ժամը 19.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Կոտրել էր ավտոտնակի դուռը, գողություն կատարել, բայց փախչելիս ձախողվել էր և բռնվել:
«Նա առանձնատան ննջասենյակում ապօրինաբար տուժող կնոջը կյանքից զրկելու դիտավորությամբ բութ, կարծր առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխի շրջանին, սպանել նրան, ապա հետքերը թաքցնելու նպատակով՝ դիակը տեղափոխել է առանձնատան բակ»:
Մեզ հայտնի են շատ դեպքեր, երբ հարազատի մահից, ինչ-որ դեպքերից հետո մարդու մոտ վախ է առաջանում:
Մկրտությունը քրիստոնեական եկեղեցու գլխավոր խորհուրդներից մեկն է: Ըստ Հայ Առաքելական Եկեղեցու՝ այս խորհրդի միջոցով մկրտվողը վերստին ծնվում է հոգով, սրբվում մեղքերից, դառնում քրիստոնյա և Աստծո որդի:
Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ:
ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության կայքը հայտնում է , որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Սիրիայից Արցախ է ներկրվելու թթենու քսան հազար տնկի։ Դրանք գյուղնախարարությունը տրամադրելու է հատուկ կարգի համաձայն։
Դանակահարություն Հրազդանում: Անհետաձգելի օգնությունը ցուցաբերեցին ճանապարհային ոստիկանները:
Ամեն ինչ ինձ համար հետաքրքիր էր, ուսուցողական: Բոլորի հետ հավասար էինք, բայց, այնուամենայնիվ, «թույլ սեռի» ներկայացուցիչներս մշտապես գտնվում էինք հրամկազմի ուշադրության կենտրոնում: Ցուցումներով ու խորհուրդներով մեր հրամանատարները հանձինս զորամասի հրամանատար, գնդապետ Մ. Սահակյանի, հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Գ. Նազարեթյանի, հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Գ. Զեյնալյանի, փոխգնդապետ Խ. Թորոսյանի փորձում էին մեզ օր առաջ ներգրավել զորամասի առօրյայի, զինվորական կյանքի մեջ: