
Խաթարված առողջություն քայքայված տնակներում

Tsayg.am-ը գրում է. Գյումրեցի Ալեքսանյանների ընտանիքը շուրջ 27 տարի ապրում է տնակային պայմաններում: Բազմանդամ այս ընտանիքը տարիներ առաջ բնակարանը վաճառել ու տեղափոխվել է ժամանակավոր կացարան: Հիմա Ալեքսանյաններն անօթևան չեն համարվում, բնակապահովման որևէ ծրագրից ներկա պահին չեն կարող օգտվել այլևս, հետևաբար առաջիկայում այս ընտանիքը քարաշեն բնակարան ունենալու հույս չունի: