Բաժիններ՝

Արդյո՞ք հայ աղջիկը կարող է ամուսնանալ եզդի տղայի հետ

– Ի՞նչ հավատի են դավանում եզդիները: Արդյո՞ք հայ աղջիկը կարող է ամուսնանալ եզդի տղայի հետ:

– Եզդի ազգի կրոնը միաստվածական դավանական համակարգ է: Իրենց կրոնը կոչվում է Շարֆադին: Իրենց կրոնի մեջ, Աստծուց հետո առկա է Տաուսե Մալաքի կերպարը, որը Շարֆադին կրոնում հանդես է գալիս որպես հրեշտակապետ: Արևն իրենց կրոնական համակարգի սիմվոլներից մեկն է, որը խորհրդանշում է Շամս հրեշտակին: Շարֆադին կրոնում չկա չար հրեշտակ, բարին ու չարը գալիս են մարդուց և չկա Աստծուց ավելի բարձր զորություն:

Հայ եկեղեցին եզդու հետ թույլատրում է ամուսնանալ միայն այն դեպքում, երբ եզդին հրաժարվում է իր կրոնից և, մկրտվելով Հայ Առաքելական եկեղեցում, դառնում եկեղեցու անդամ:

Այլ ազգի ներկայացուցիչը չի կարող ընդունել Շարֆադին կրոնը, այն միայն ազգությամբ եզդիների համար է: Եզդի ազգի կրոնն էլ արգելում է, որպեսզի եզդին ամուսնանա այլ ազգի ներկայացուցչի հետ:

Օրհնությամբ՝ Տ. Եսայի քահանա Արթենյան
qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30