Տարոն Մարգարյանը ցավակցել է Սանկտ-Պետերբուրգի նահանգապետին

Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին: Հեռագրում մասնավորապես ասված է. «Երևանի բոլոր բնակիչների և անձամբ իմ անունից անկեղծորեն ցավակցում եմ Սինայի թերակղզում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Մեզանից յուրաքանչյուրն այսօր խորապես զգում է զոհերի հարազատների ու մտերիմների անդառնալի կորստի ցավը և անկեղծորեն կիսում է նրանց վիշտը: Մեր ցավակցություններն ու զորակցությունը, խնդրեմ, փոխանցեք բոլոր զոհվածների հարազատներին ու մտերիմներին»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30