Լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն.
Երևան քաղաքի`
«Հարավ» մասնաճյուղ`
11:00-14:00 Մաշտոցի պող. 50, 50ա, Կորյունի փ. 23, 23/37շենքերը և հարակից հանրային բաժանորդները,
Արմավիրի մարզի`
11:00-13:00 Արազափ, Մարգարա, Վարդանաշեն գյուղերը,
11:00-16:00 Արևիկ, Մրգաշատ և Ալաշկերտ գյուղերը,
14:00-17:00 Արգավանդ և Տանձուտ գյուղերը,
Արարատի մարզի`
10:00-13:00 Նոր Ուղի գյուղը մասնակի,
10:00-14:00 Արմաշ գյուղը մասնակի,
10:30-16:00 Շահումյան գյուղը մասնակի,
Գեղարքունիքի մարզի`
11:00-16:30 Շատվան, Նորաբակ, Շատջրեք, Ջաղացաձոր, Այրք, Վերին Շորժա և Ներքին Շորժա գյուղերը:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել. Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: