 
                        Ինչպե՞ս ազատվել բացասական աուրայից. հարց քահանային
 
                                    – Ինչպե՞ս ազատվել բացասական աուրայից:
– Ցանկացած միջավայր և մթնոլորտ (կամ, Ձեր ասելով՝ «աուրան») ստեղծում ենք մենք ինքներս: Բոլոր բացասական լիցքերից և ազդեցություններից ազատվել կամ դրանց դիմակայել կարելի միայն սեփական ներքին լուսավորությամբ: Իսկ հոգու մեջ լույս ունենալու համար անհրաժեշտ է նախ Աստծուն ունենալ մեր սրտի մեջ, սիրել Նրան, հավատալ, որ Աստծո լույսի դեմ անզոր է ցանկացած սև, բացասական ուժ, «աուրա» կամ չարիք: Լուսավոր պահեք Ձեր սիրտը, Ձեր հոգին և Ձեր միտքը և կազատվեք ամեն տեսակ բացասական երևույթներից:
Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան
qahana.am
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        