Ինչի՞ց կարող է վախ առաջանա
– Ինչի՞ց կարող է վախ առաջանալ:
– Մեզ հայտնի են շատ դեպքեր, երբ հարազատի մահից, ինչ-որ դեպքերից հետո մարդու մոտ վախ է առաջանում: Մաշտոց ծիսարանում բժշկության աղոթք կա, ըստ որի քահանան հատուկ աղոթք է կարդում, խնդրում առ Աստված, որպեսզի Նա խաղաղություն և հոգևոր հանդարտություն տա իր հավատացյալին: Սա թերևս այն բարդույթն է, որ ձևավորվում է մարդու մոտ ինքնավստահության պակասից: Եթե մարդ քրիստոնեական երկյուղը, Տիրոջ ներկայությունն ունենա իր մեջ, վախը ուղղակի վերանում է:
Օրհնությամբ՝ Տ. Զավեն աբեղա Հակոբյան
qahana.am