Բաժիններ՝

Ո՞րն է մկրտության խորհուրդը

– Ո՞րն է մկրտության խորհուրդը:

– Մկրտությունը քրիստոնեական եկեղեցու գլխավոր խորհուրդներից մեկն է: Ըստ Հայ Առաքելական Եկեղեցու՝ այս խորհրդի միջոցով մկրտվողը վերստին ծնվում է հոգով, սրբվում մեղքերից, դառնում քրիստոնյա և Աստծո որդի: Քրիստոս Համբարձումից առաջ պատվիրել է Իր աշակերտներին. «Գնացեք, ուրեմն աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտեցեք Հոր և Որդու, և Սուրբ Հոգու անունով» (Մատթ. 28: 19): Ըստ Պողոս առաքյալի, մկրտությունը խորհրդանշում է Տիրոջ մահը և Հարությունը. «Կամ չգիտե՞ք, թե մենք բոլորս, որ մկրտվեցինք Հիսուս Քրիստոսով, Նրա մահով է, որ մկրտվեցինք: Մկրտությամբ թաղվեցինք Նրա հետ մահվան մեջ, որպեսզի, ինչպես որ Քրիստոս մեռելներից Հարություն առավ՝ Հոր փառքով, նույնպես և մենք քայլենք նոր կյանքով» (Հռոմ. 6: 3-4):

Օրհնությամբ՝ Տ. Ադամ քահանա Մակարյան
qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս