Բաժիններ՝

Մարտունու ամբողջ տարածաշրջանում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Մարտունու ամբողջ տարածաշրջանում տեղում է ձյուն, Ջերմուկում և Սարավանի լեռնանցքում` ձնախառն անձրև: Մեղրու տարածաշրջանում խիտ մառախուղ է:  Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:  Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:  Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս