Փարիզի ահաբեկիչները թմրանյութերի ազդեցության տա՞կ են եղել. Կասկածյալների համարում ներարկիչներ և ասեղներ են հայտնաբերվել

Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբերկչության մեջ կասկածվող և հետախուզման մեջ գտնվող Սալահ Աբդելսամը և նրա գործընկերը ահաբեկչությունից մի քանի օր առաջ ապրել են ֆրանսիական «Ալտֆոլտֆիլ» հյուրանոցում: Այս մասին գրում է ռուսական «Ինտերֆակս» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով ֆրանսիական Le Point պարբերականին:

26-ամյա Աբդեսլամն իր տվյալներով ամրագրել է հյուրանոցի 311 և 312 համարները և դրանց համար վճարել է կրեդիտ քարտով: Պարբերականի փոխանցմամբ՝ ահաբեկիչները հյուրանոց են ժամանել ահաբեկչությունից 2 օր առաջ: Նաև նշվում է, որ այդ հյուրանոցում չկա տեսանկարահանման համակարգ:

Այդ համարում կասկածյալներից հետո հայտաբերվել են պիցցայի մնացորդներ, շոկոլադի թղթեր, ներարկիչներ և փոքր ասեղներ: Այժմ փորձագետներն այդ իրերը փորձագիտական հետազոտության են ենթարկում՝ պարզելու՝ ինչի համար են դրանք օգտագործվել: Պարբերականը հարցադրում է կատարում՝ արդյոք ահաբեկիչները եղե՞լ են թմրանյութերի ազդեցության տակ, քանի որ, ինչպես պարբերականն է հայտնում, ահաբեկչության ականատեսները պատմում են, որ «ահաբեկիչները կենդանի դիակների դեմքեր են ունեցել»:

 

Տեսանյութեր

Լրահոս