 
                        «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից գողություն է կատարվել
 
                                    Նոյեմբերի 2-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից գողություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ դռան փականը կոտրելով՝ մտել են նույն ընկերության էլեկտրական արտադրամասի շարժիչների փաթաթման պահեստ և գողացել պղնձյա 7 փաթույթ, պղնձյա թափոն և լաք:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1991 թ. ծնված Անդրանիկ Փ.-ն, իսկ նրան աջակցել են 1993 թ. ծնված Գևորգ Գ.-ն և 1988 թ. ծնված Արտյոմ Մ.-ն:
Քննությունը շարունակվում է:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        