Բաժիններ՝

Մահացել է Նազենի Ղարաբաղցյանը

arevelk.am-ի փոխանցմամբ՝ այսօր հիվանդանոցում մահացել է հոգեբան, լրագրող Նազենի Ղարաբաղցյանը: Նա նոյեմբերի 11-ին վթարի էր ենթարկվել և հիվանդանոցում գիտակցության չգալով, այսօր  մահացել է: Նազենին գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանի դուստրն է, զբավում էր նաև լրագրությամբ, ամուսնացած էր, ուներ երկու դուստր:

168.am-ը ցավակցում է Նազենի Ղարաբաղցյանի ընտանիքի անդամներին, մտերիմներին ու ընկերներին:

Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել նոյեմբերի 11-ին: Երևանի Կրիվոյ փողոցի բնակիչ, 44-ամյա Գուրգեն Զմոյանը իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Նազենի Ղարաբաղցյանին ու նրա տեգոր կնոջը՝ 31-ամյա Մելանյա Բաղդասարյանին: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր shamshyan.com-ը՝ վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր, որպեսզի վրաերթի ենթարկվածները տեղափոխվեն «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածները կայքի թղթակցին ասել էին, որ վրաերթի ենթարկվածները 2 հարազատ եղբայրների կանայք են, ովքեր փողոցը անցնելիս են եղել հետիոտնի համար նախատեսված, թույլատրելի հատվածով: Վիրավորներից մեկին վարորդն էր իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս