Ներկայացվել է այն երկրների ցուցակը, որոնք վտանգավոր են համարվում թռիչքի համար

Ռուսական ավիաընկերությունները ստացել են այն երկրների ցուցակը, որտեղ թռիչքների ժամանակ անվտանգության հատուկ կանոններ է պետք կիրառել: Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը՝ հղում անելով ընկերություններից մեկին:

Ըստ կայքի՝ ավիացիոն հատուկ անվտանգության կանոններ պետք է կիրառվեն բոլոր տրանզիտային ու չարտերային թռիչքների ժամանակ հետևյալ օդանավակայաններ և դրանցից կատարվող թռիչքների դեպքում՝ Ավստրիա, Ալժիր, Ալբանիա, Ադրբեջան, Աֆղանստան, Բանգլադեշ, Բուլղարիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Հունաստան, Եգիպտոս, Ինդոնեզիա, Իսպանիա, Իտալիա, Հնդկաստան, Իրաք, Իրան, Ղազախստան, Ղրղզստան, Կիպրոս, Քուվեյթ, Լատվիա, Լիվան, Մարոկո, Մալայզիա, Մակեդոնիա, Մոլդովա, ԱՄԷ, Պակիստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սաուդյան Արաբիա, Սիրիա, ԱՄՆ, Սուդան, Թայլանդ, Տաջիկստան, Թուրքմենստան, Թուրքիա, Թունիս, Ֆրանսիա, Ֆիլիպիններ, Չեռնոգորիա, Ուգանդա, Ուզբեկստան և Շրի լանկա:

Տեսանյութեր

Լրահոս