Ոստիկաններին նկատելով՝ գրպանից նետել է թմրամիջոցը
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ուշ երեկոյան, շրջագայության ժամանակ, Գյուրջյան փողոցի թիվ 9 շենքի մոտ գտնվող կրպակի հետնամասում հանդիպել են 4 անձանց, որոնցից մեկը նկատելով ոստիկաններին՝ տաբատի գրպանից նետել է մի փաթեթ:
Կասկածելի անձինք ժամը 23.45-ին բերման են ենթարկվել բաժին:
Նրանց ինքնությունը պարզվել է՝ 1982 թ. ծնված Հարություն Ա., 1988 թ. ծնված Համլետ Կ. և 1991 թ. ծնված Արամիկ Ֆ., իսկ փաթեթը նետողը` 1989 թ. ծնված Արման Ն.-ն էր:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է փաթեթը, որի մեջ եղել է դեղնականաչավուն զանգված:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: