2015 թվականի դեկտեմբերի 7-ին Քաթարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկել են եվրոպական և արաբական երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների 5-րդ համատեղ գագաթնաժողովի աշխատանքները, որոնց մասնակցում է նաև ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:
«Այսօր առավոտյան Գյումրու Տերյան փողոցում, Արարողոթյունների սրահ-ի սանդուքներին, ցրտից սառչած վիճակում հայտնաբերվել է մերձակա տնակներից մեկում բնակող տղամարդ»։
Փաստաբանները դիմել են Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ՝ հայտնելով, որ Երևան քաղաքի որոշ վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներ խոչընդոտում են փաստաբանների կողմից իրենց մասնագիտական գործունեության իրականացմանը՝ չթողնելով վերջիններիս՝ որպես իրենց վստահորդների ներկայացուցիչներ, մասնակցելու հանձնաժողովների նիստերին:
«Առանձնապես յալվար չենք ֆինանսների նախարարի կամ վարչապետի ելույթին, խոսում ենք ընդամենը կանոնակարգի պահպանման մասին»,- արձագանքեց Ն.Փաշինյանը:
Սամվել Կարապետյանը` որպես սեփականություն, կստանա Մոսկվայի հենց կենտրոնում՝ Տվերսկայա ու Մալայա Դմիտրովսկայա փողոցների միջև ընկած հատվածում կառուցվելիք համալիրի 60%-ը: 120 հազար քմ տարածքով համալիրում կբացվեն գրասենյակներ, բնակարաններ ու խանութներ, մնացած մասը կանցնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործերի կառավարչին:
Արթուր Աբրահամը նշեց, որ ամուսնության արարողությունը չմասսայականացնելու որոշումը կապված է իր անձնական կյանքը լուսաբանել չցանկանալու հանգամանքով:
Այսօր Ազգային ժողովի նիստի սկզբում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ թեև օրակարգում ընդգրկված է ՎՊ տարեկան հաշվետվությունը, սակայն ՎՊ կայքից տեղեկացել է, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը գործուղման մեջ է և գտնվում է Արաբական երկրներում:
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցառումների կազմակերպման գործում ունեցած ավանդի համար «Երախտագիտություն» մեդալով պարգևատրվել են դերասան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը և «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի տնօրեն և պրոդյուսեր Արտակ Հերիքյանը։
«Հրապարակ» օրաթերթի 2015 թվականի դեկտեմբերի 8-ի համարում զետեղված տեղեկության համաձայն՝ Գյումրիից խմբագրություն է զանգահարել թերթի մի ընթերցող և տեղեկացրել, որ գյումրեցիները խիստ վրդովված են:
«Յա, հալալ եղնի, դուք մնացածի տեղը մտածեք, մենք չենք պարտվել, շատ մեծ հզոր ձայներ ենք հավաքել։ Ժողովուրդը ինչ-որ ասել է, այն էլ արել են, հաջողություն, ցտեսություն»:
Ես հաճախ եմ քայլում Երեւանի փողոցներով եւ առնվազն օրը մեկ անգամ մետրո եմ մտնում: Տեսնում եմ մարդկային բազմաթիվ դեմքեր` ուրախ, տխուր, անտարբեր, կենտրոնացած եւ այլն: Բայց դրանք բոլորը նորմալ մարդկանց դեմքեր են: 4-5 տարին մեկ, ինչպես նաեւ այս անգամ` «արտահերթ», ես գործընկերներիս նկարած կադրերում տեսնում եմ թաղային խուժանի դեմքեր` այն խուժանի, որին արդեն 20 տարի իշխանությունն օգտագործում է` «ընտրություններ» եւ «հանրաքվե» կոչվող միջոցառումների ժամանակ:
Երևանի Նորք-Մարաշ համայնքում զինված հանցախմբի կալանավորված անդամների թիվը հասել է 25-ի։ Վերջին տվյալներով՝ նոյեմբերի 28-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցախմբի կալանավորված անձանց թիվը 23 էր։
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության և Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի (EPDE) նախնական հայտարարությունը ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման մասին:
Հրապարակ օրաթերթի՝ «Գյումրիում՝ Ավետիսյանների ընտանիքի չափահաս անդամների անունները ընտրացուցակներում լինելու և դրանց դիմաց ստորագրությունների առկայության վերաբերյալ…» հրապարակումը, Շիրակի մարզի դատախազի կողմից ուղարկվել է քննչական կոմիտեի մարզային ստորաբաժանում՝ նյութեր նախապատրաստելու համար:
Սիրելի գործընկերներ , ես աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել և մասնակցելու եմ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին: Հույս ունեմ, որ մեր աշխատանքային սկիզբը կունենա ոչ թե ավարտ, այլ շարունակություն` մի փոքր այլ ձևաչափի մեջ:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Անտարբերություն, թե աշխատանքի թերացում: Դետեմբերի 7-ին` ժամը 12:00-ից, շուրջ 4 ժամ ու կես ՇՄ-ում եթերազրկվել են երևանյան մի քանի հեռուստաալիքներ, նաև խաթարվել է Ռադիո Հայ Գյումրի ռադիոկայանի հեռարձակումը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 8-ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Դեկտեմբերի 7-ին, ժամը 18.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին` Մասիս քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Արդյոք Եկեղեցին ունի՞ մեղքերի որոշ դասակարգում: Պատասխանում է Տ. Զոհրապ աբեղա Կոստանյանը:
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրամանատարի նախկին տեղակալ Ռազմիկ Մարկոսյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Այս մասին 168.am-ի հարցմանն ի պատասխան` հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից: Ինչպես հայտնի է, ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի կարգով որոշում է կայացվել […]
Արդյոք Աստծուն հաճելի՞ է ճգնությունը: Չէ՞ որ աշխարհից այդպես հեռանալով՝ մենք զրկվում ենք բարի գործեր անելու հնարավորությունից, չենք կարող սիրել ու ներել մարդկանց, ողորմություն տալ և այլն: Ավելի լավ չէ՞ր լինի, եթե նրանք ապրեին մարդկանց մեջ և մեծ օգուտ տային, քանի որ մարդիկ, տեսնելով իրենց բարի գործերը, իրենց հավատը, դարձի կգային: Արդյո՞ք ճիշտ էին անում այս ճգնավորները:
«Կոմսոմոլսկայա պրավդան» հրապարակել է լուսանկարչական շարք, որտեղ պատկերված են Հայաստանի 1988թ. աղետալի երկրաշարժի հետևանքները:
27 տարվա ընթացքում Գյումրին իր իրական դիմագիծը չկորցրեց` ապրեց ու շենացավ:
Սիրելի քաղաքը հիշողության մեջ պահած 27 տարի շարունակ կյանքի դժվարություններն է փորձում հաղթահարել Քնարիկ Աստոյանը: Տիկին Քնարիկը 88-ի երկրաշարժի հետևանքով կորցրել է բնակարանը և արդեն 27 տարի իր 2 երեխայի հետ բնակվում է Թբիլիսյան խճուղի 237/642 տնակում:
Դեկտեմբերի 7-ին, ժամը 18.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շահումյան փողոցում՝ բանկի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, որոնցից մեկը բռնկվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության, հանրաքվեի և դրան հաջորդող գործընթացների շրջանակներում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերին՝ դատախազության լիազորությունների շրջանակում պատշաճ իրավական գործընթաց իրականացնելու նպատակով ՀՀ դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից դեկտեմբերի 7-ի դրությամբ ուսումնասիրվել է 381 տարբեր բնույթի տեղեկատվություն /ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ/:
Ընտրախախտումների վերաբերյալ մինչ այս պահը Օմբուդսմենը ստացել է 67 ահազանգ,որոնց կապակցությամբ Արագ արձագանքման ծառայությունն այցելել է խնդրահարույց ընտրատեղամասեր` ծանոթանալու հնարավոր խախտումներին: Կատարվել է 31 այց, իսկ որոշ դեպքերում էլ հարցերին լուծում է տրվել բանավոր խորհրդատվությամբ կամ խնդիրն արձանագրվել է, եւ դրանց վերաբերյալ վարույթ է սկսվել:
Ամփոփ տեղեկատվություն՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը ՀՀ ոստիկանության կողմից ընթացք տրված ահազանգերի և լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 02.50-ին, «Ռենո Լոգան» մակնիշի տաքսի ավտոմեքենան Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 58 շենքի մոտ բախվել է ծառի: