Բաժիններ՝

Դիտարկվող ընտրատեղամասերի մեծ մասում քվեարկությունը տեղի է ունեցել լարված մթնոլորտում. «Քաղաքացի դիտորդ»

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության և Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի (EPDE) նախնական հայտարարությունը ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման մասին.

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը և Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը (EPDE) ս.թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում աննախադեպ թվով խախտումներ են արձանագրել:

Հանրաքվեի քարոզչության ընթացքում տեղի է ունեցել վարչական ռեսուրսի զանգվածային չարաշահում հօգուտ սահմանադրության փոփոխությունների, ինչն ազդել է քվեարկության և ձայների հաշվարկի գործընթացի վրա՝ տարածքային և տեղական մակարդակներում ընտրությունների կազմակերպումը վերահսկելու միջոցով: Ընտրացուցակների անճշտությունը մնում է ամենակարևոր խնդիրը՝ հաշվի առնելով, որ Ընտրողների մասնակցության գաղտնիությունըհետագա մանիպուլյացիաների տեղիք տվող ամենակարևոր հարց:

Քվեարկության օրը դիտորդներն արձանագրել են ընտրական օրենսգրքի և միջազգային չափանիշների աննախադեպ թվով խախտումներ, որոնք ինչը համակարգային բնույթ էին կրում: Քաղաքացի դիտորդը և որոշ միջազգային լրատվամիջոցներ զեկուցել են երկրի ամբողջ տարածքում ճնշումնների ու սպառնաիքների վերաբերյալահաբեկության և սպառնալիքների դեպքերի մասին ողջ երկրում: Ընտրացուցակների չարաշահումըմանիպուլյացիաները, քվեարկության և հաշվարկի ժամանակգրանցված բազմաթիվ խախտումները, ինչպես նաև ընտրական հանձնաժողովների կողմից քվեարկության ուղղակի կեղծման դեպքերի մեծ թիվը ազդել են հանրաքվեի վերջնական արդյունքների վրա:

Հաշվի առնելով ընտրական խախտումների և հանցագործությունների մեծ թիվը, ներառյալ ընտրողների նկատմամբ ճնշումները, արձանագրությունների կեղծումը և քվեատուփերի լցոնման վերաբերյալ բազմաթիվ հաղորդագրությունները՝ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը և Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը (EPDE) հավատացած են, քվեարկության արդյունքները չեն արտացոլում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ կամքը և չպետք է համարվեն լեգիտիմ:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը և ԺողովրդավարականԺողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը (EPDE) դիտարկել են սահմանադրական հանրաքվեի նախապատրաստման ողջ գործընթացը: Քվեարկության օրը մոտ 700 դիտորդներ տեղակայված են եղել Հայաստանի բոլոր մարզերի 500 ընտրատեղամասերում: Դիտորդներին ուղեկցել են 700 լրագրողներ և ԺողովրդավարականԺողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի (EPDE) փորձագետները: Նրանց հաղորդումները ներկայացնում են դեկտեմբերի 6-ի քվեարկության ողջ օրվա պատկերը, ներառյալ՝ ընտրատեղամասի բացումը, քվեարկության ընթացքը ու հաշվարկը: Այդ տեղեկատվությունը գրանցվել է SMS հաղորդագրություններով, տվյալները մշակվել են զանգերի սպասարկման կենտրոնում և վերլուծվել Երևանում տեղակայված թիմի կողմից:

Հանրաքվեի քարոզչություն

Սահմանադրական փոփոխությունները և հանրաքվեն ագրեսիվ ու շտապողականորեն առաջ է մղվել իշխանությունների կողմից: Սահմանադրական փոփոխությունները նախաձեռնող իշխանությունների կողմից ոչ մի քաղաքական բանավեճ չի ապահովվել: ՀՀ նախագահի կողմից սահմանադրական փոփոխությունների նախագծի հաստատումից անմիջապես հետո օգոստոսի 21-ին նախագիծը ուղարկվել է ՀՀ Ազգային ժողով և հաստատվել հոկտեմբերի 5-ին` առանց հանրությանը մեկնաբանելու հնարավորություն տալու: Փոխարենը, ողջ պետական ապարատը և պետական բյուջետային աշխատողները ակտիվորեն մոբիլիզացվել են քարոզչության ժամանակ՝ աջակցելու սահմանադրական փոփոխություններին:

Վարչական ռեսուրսի չարաշահման ազդեցությունը

Բազմաթիվ դեպքերում տարածքային և տեղական ընտրական հանձնաժողովներում չեն ապահովվել քաղաքական բազմազանությունն և հավասարակշռությունը: Ըստ ընտրական օրենսգրքի՝ քաղաքային և գյուղական համայնքների ավագանիների անդամները չեն կարող նշանակվել որպես ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամ: Այնուամենայնիվ, 203 համայնքների ավագանու անդամներ նշանակվել են որպես տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամ, որոնցից 83-ը նշանակվել են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից, իսկ 50-ը նշանակվել են իշխող Հանրապետական կուսակցության կողմից և հեռացվել են միայն դիտորդ կազմակերպության զեկույցի հրապարակումից հետո:

Ընտրական օրենքը քվեարկության հնարավորություն չի ապահովում երկրից դուրս գտնվող քաղաքացիների համար, ինչը մեծ թվով քաղաքացիների զրկում է ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու իրավունքից: Միևնույն ժամանակ իշխանությունները չեն ներկայացրել ընտրացուցակների արդյունավետ ճշգրտման համակարգ, չնայած այն հանգամանքին, որ այդ խնդիրը նախկինում բարձրաձայնվել է բազմաթիվ միջազգային և տեղական դիտորդական առաքելության կողմից: Սա քվեարկության ժամանակ ամնիջականորեն ընտրացուցակների մանիպուլյացիայի հնարավորություն է տալիս:

Իշխանությունները մեծապես օգտագործել են վարչական ռեսուրսը քարոզչության փուլում, ընդ որում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշանակվել է սահմանադրական հանրաքվեի ՀՀԿ քարոզչական շտաբի պետ: Շտաբում ներգրավված էին նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարը, ինչպես նաև բոլոր մարզպետները և տեղական ինքնակառավարման մարմինները:

Քվեարկության օրը

Դիտարկվող ընտրատեղամասերի մեծ մասում քվեարկությունը տեղի է ունեցել լարված մթնոլորտում, տեղացի դիտորդները ենթարկվել են սպառնալիքների և թիրախավորվել են տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների կողմից: Քվեարկության ողջ օրը զեկուցվել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամների նկատմամբ ճնշումների մասին: Եղել է մոտավորապես 150 դեպք, երբ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները, ինչպես նաև իշխող կուսակցության անդամներն խոչընդոտել են դիտորդների աշխատանքը, հատկապես երբ դիտորդները փորձել են դիտարկել քվեարկողների գրանցումը ընտրացուցակներում:

Ընտրացուցակների անճշտությունների բազմաթիվ դեպքեր են արձանագրվել՝ ընրական ցուցակներում դեռևս եղել են մահացած ընտրողները, , մեծաթիվ մարդիկ գրանցած են եղել միևնույն հասցեում: Զեկուցվել է ընտրացուցակների ակնհայտ ակնհայտ կեղծման դեպքերի մասին, այսինքն ընտրողները չեն կարողացել քվեարկել, որովհետև ինչ որ մեկն արդեն քվեարկած է եղել իրենց փոխարեն, այլ դեպքերում պարզվել է, որ քվեարկություն է կատարվել իրենց բացակա կամ մահացած բարեկամների փոխարեն:

Զեկուցվել են սահմանադրական փոփոխությունների օգտին քվեարկության և ընտրատեղամասերում ընտրողների լայնածավալ ուղղորդման բազմաթիվ դեպքերի մասին: Գրանցվել է բազմակի քվեարկություն 57, ընտրողների խմբերի փոխադրման 20, տեղամասում և տեղամասից դուրս ընտրողների ուղղորդման 50, քվեարկության գաղտնիության խախտման 51, քվեատուփի լցոնման 14, կողմնակի անձանց տեղամասում ներկայության 46 դեպք: Գրանցվել է տեղամասից քվեաթերթինների կամ քվեարկությանպարագաների դուրս բերման 5 դեպք: Եղել են նաև ընտրակաշառքի և դրա խոստման դեպքերի մասին հաղորդումներ:

Քվեների հաշվարկն ուղեկցվել է մի շարք ընթացակարգային խախտումներով, որոնք մեծ մասամբ կարող են զգալիորեն ազդել քվեարկության արդյունքի վրա: Որոշ դեպքերում քաղաքացի դիտորդները և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչները ահաբեկման են ենթարվել և խոչընդոտվել է նրանց դիտորդական գործունեությունը: Որոշ ընտրատեղամասերում հաշվարկի գործընթացը ընդհատվել է տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների նախաձեռնված խոչընդոտի պատճառով: Գրանցվել է քվեարկության արդյունքների կեղծման տասնմեկ դեպք, երբ տեղամասային կենտրոնում լույսերի մարումն օգտագործվել է քվեաթերթիկների տեղափոխման և քվեարկության արդյունքների փոփոխման համար:

Մասնակիցների ոչ օբյեկտիվ թիվ

Բազմաթիվ տեղամասերում, որտեղ քաղաքացի դիտորդներ են եղել, դիտորդների կողմից արձանագրված մասնակցության թիվը զգալիորոն տարբերվել է տեղամասային ընտրական հանձնաժողովի հրապարակած պաշտոնական թվերից: Այդ դեպքերում սահմանադրական փոփոխություններին կողմ քվեարկած քվեների թիվը անհամաչափորեն բարձր է եղել, քան այն տեղամասերում, որտեղ մասնակցության թվի նման անհամապատասխանություն չի եղել:

2015թ. սահմանադրական հանրաքվեի վերահսկողությանը «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակում մասնակցել են հետևյալ կազմակերպությունները.

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Իրավունքի Եվրոպա միավորում, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, «Լոգոս» ՀԿ, «Տարածաշրջանային զարգացման և հետազոտությունների կենտրոն»,«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ, «Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն», «Լոռեցիների միավորում» ՀԿ, «Սոսե» ՀԿ, «Մարտունու կանանց խորհուրդ» ՀԿ, «Ժողովրդավար Արարատ» ՀԿ, Իջևանի ինֆոտուն, Կանանց ռեսուրս կենտրոն ՀԿ, «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ, Վանաձոր, «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ, «Սոցիոսկոպ» ՀԿ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս