Ինչո՞ւ էին Շիրակի մարզում եթերազրկվել երևանյան մի քանի հեռուստաալիքներ և Ռադիո Հայ Գյումրի ռադիոկայանը
Tsayg.am-ը գրում է. Անտարբերություն, թե աշխատանքի թերացում: Դետեմբերի 7-ին` ժամը 12:00-ից, շուրջ 4 ժամ ու կես ՇՄ-ում եթերազրկվել են երևանյան մի քանի հեռուստաալիքներ, նաև խաթարվել է Ռադիո Հայ Գյումրի ռադիոկայանի հեռարձակումը: Խնդրի առնչությամբ «Այսօր» լրատվականը պարբերաբար ահազանգել է նախ հեռուստաաշտարակի պատասխանատուներին: Վերջիններիս տեղեկացմամբ, պատճառն էլեկտրաէներգիայի անջատումն է եղել, իսկ թե ով պետք է խնդրի մասին տեղեկացներ համապատասխան կառույցներին, հեռուստաաշտարակի աշխատակիցներին դա չի հետաքրքրել: Այնուհետ, մոտավորապես ժամը 16:00-ին Էլեկտրաէներգիայի անջատման պատճառը, մեր աշխատակիցը անձամբ փորձել է ճշտել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ Ղարս մասնաճյուղի Գյումրու ցանցից: Պարզվել է կառույցն այս մասին տեղեկացված չի էլ եղել: Մեր ահազանգից հետո, 30 րոպե անց միայն ժամը 16:30-ի սահմաններում վերականգնվել է խափանված եթերը: Պատասխանատուների վստահեցմամբ, պատճառը վթարային անջատումն է եղել: