
Ավտովթար Երևանում. վիրավորների մեջ են ժամկետային զինծառայողն ու աշխղեկը. shamshyan.com

Երեկ՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Լենինգրադյան փողոցում բախվել են Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բնակիչ, 28-ամյա Անդրանիկ Սիմոնյանի վարած Nissan մակնիշի 55 RM 155 համարանիշի և Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթի բնակիչ, 47-ամյա Արամ Սարգսյանի վարած Mercedes մակնիշի 34 QA 805 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ա. Սարգսյանը, նրա ուղևոր՝ Ալավերդի քաղաքի բնակիչ, 48-ամյա Արմեն Ռուշունցը և Ա. Սիմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Nissan-ի վարորդ Ա. Սիմոնյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպե ժամկետային զինծառայող, իսկ վիրավորներից Ա. Ռուշունցը աշխատում է «Տիտանյան եղբայրներ» ՍՊԸ-ում՝ որպես աշխղեկ:
Մանրամասներն` այստեղ