
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում`
Հուլիսի 10-11-ը՝ շրջանների մեծ մասում գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Հուլիսի 12-14-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն 13-14-ը կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևանում՝
Հուլիսի 10-11-ը՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:
Հուլիսի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: