
Երևանում երեխաներ են վրաերթի ենթարկվել

Հուլիսի 8-ին, ժամը 9.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սասնա Ծռեր փողոցի թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 13-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 8-ին, ժամը 19.30-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիչինայի փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 24 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: