
Հաղարծինի վանք տանող ճանապարհը բացվել է

Հորդառատ անձրեւից պատճառով հուլիսի 8-ին ջրաբերուկներից փակված՝ Տավուշի մարզի Մ-4 ավտոճանապարհից դեպի Հաղարծնի վանք տանող ճանապարհը բացվել է:
Նշենք, որ ԱԻՆ-ում հուլիսի 8-ին՝ ժամը 16.32-ին տեղեկություն էր ստացվել, որ ավտոճանապարհի 2-րդ կմ-ի հատվածը հորդառատ անձրեւների պատճառով ողողվել է ջրաբերուկներով եւ դարձել միակողմանի երթեւեկելի (մոտ 100մ):