
«Իբիցա» հյուրանոցային համալիրի մոտ վթար է տեղի ունեցել

Հուլիսի 9-ին, ժամը 02.44-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Իբիցա» հյուրանոցային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենա է շրջվել, կան տուժածներ, ավտոմեքենայից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ВАЗ-2107» մակնիշի 34 NN 457 (վարորդ՝ 1986 թ. ծնված Կ. Մ.) և «Opel Astra G» մակնիշի 34 TF 511 (վարորդ՝ 1976 թ. ծնված Ա. Թ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, իսկ վարորդը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 կլինիկա: Վերջինս հրաժարվել է բուժօգնությունից և դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: