Բաժիններ՝

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կա 5 վիրավոր

Հուլիսի 9-ին, ժամը 14.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի անասնագոմերի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում, Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան 45-րդ կմում, բախվել են Ա. Մ.-ի վարած «Հոնդա» մակնիշի 34 NQ 276 պետհամարանիշով և Գ. Խ.-ի վարած «Մերսեդես» մակնիշի 25 UU 702 պետհամարանիշով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ 1988թ .ծնված Ս. Հ.-ն և 1991թ. ծնված Ա. Ե.-ն, տեղափոխվել են Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականը և ուղղել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս