Մեկի ձայնից շուռ եկա, տեսնեմ, որ իրենք են էլի: Մոտեցա՝ բա՝ Սմբատ, այնտեղ էի ուզում մոտենալ, այնտեղ հարմար չէր, այստեղ մոտեցա, կարևոր բան ունեմ քեզ ասելու, ու ձեռքով կամաց-կամաց հրում է դեպի այդ մետաղե դարպասից ներս, որտեղ շինարարական օբյեկտներն են:
Երբ Հայաստանը որոշեց անդամակցել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), մեզ ներկայացվում էր, որ դա անհրաժեշտություն է, քանի որ Հայաստանը միայնակ չի կարող ապահովել իր ռազմական անվտանգությունը՝ դիմակայել իր հզոր, բայց թշնամական հարևաններին. հիմա բավականին լավ հնարավորություն է Հայաստանի համար՝ փորձարկելու ՀԱՊԿ-ի նշանակությունն իր ռազմաքաղաքական անվտանգության առումով:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 21-ի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Պեկին
Արտյոմ Ավետիսյանի երիտասարդ ընտանիքն աջակցության կարիք ունի: Ընտանիքի երկրորդ զավակը` 2014 թվականին ծնված Ֆելիքս Ավետիսյանը, առողջական լուրջ խնդիրներ ունի:
ՀՀ առողջապահության նախարարությունը խստորեն դատապարտում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնմունքում բժշկի հանդեպ երեկ երեկոյան տեղի ունեցած բռնության փաստը։
Նրան չեն ծեծում, նրան չեն պարտադրում, ինչպես պարտադրում էին Հակոբ Ինջիղուլյանին և մյուսներին, Վահանը դա անում է կամովին, Վահանը դա արել է բավականին նախապատրաստված և շատ վարժ, հետևաբար՝ հարց է ծագում, արդյոք որևէ երկիր ազատության մեջ կթողնի՞ մի մարդու, որն արդեն գիտի՝ ինչպես են Ադրբեջանի հատուկ ծառայություններն աշխատում, և արդյոք նա թույլ կտա՞, որպեսզի Վահանը հայտնվի ազատության մեջ ու որևէ իրավիճակում պատմի այդ ամենի մասին:
«Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը` որոշում եմ. Արտյոմ Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի ժամկետով»:
ՀՀ Քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ (խուլիգանություն) և 316-րդ (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հոդվածների հատկանիշներով:
Պետական պաշտոնյաների մակարդակով հրաժարվում են պատասխանել այն հարցին, թե ո՞վ է ՀԷՑ-ի նոր սեփականատերը, որովհետև, բնականաբար, ասված է՝ այդ հարցին չպատասխանել:
«Հայտարարել, որ մի շարք խարդախությունների, գողությունների մեջ մեղադրվող, հետախուզման մեջ հայտարարված, չբացակայելու ստորագրություն տված անձը կարող է հանգիստ գնալ և լքել Հայաստանը, նշանակում է՝ Գորիկ Հակոբյանն ուղղակիորեն խթանում է Հայաստանում հանցագործությունը, որովհետև նա ուղղակի հասկացնում է, որ բոլոր հանցագործները կարող են գործել արարք և շատ հանգիստ լքել Հայաստանի տարածքը, որովհետև որևէ մեկը նրանցով չի զբաղվում»:
Անկախության տոնի կապակցությամբ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ անցկացված մարզական ցուցադրական ելույթները լուսաբանելիս մի երիտասարդ բջջային հեռախոսով պայմանավորվում էր, հավանաբար, ընկերուհու հետ և փորձում բացատրել թե ինքը որտեղ է:
Ա. Մովսիսյանը մահացել է Գերմանիայում, որտեղ բուժման կուրս էր անցնում՝ չարորակ ուռուցքի դեմ։
Սեպտեմբերի 22-ին, ժամը 09.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր-Գնիշիկ ավտոճանապարհի մոտակայքում տեղի է ունեցել սողանք, ինչի հետևանքով վնասվել են խմելու և ոռոգման ջրագծերը:
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը դատապարտում է 2015 թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ քաղաքացի, ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի նկատմամբ կատարված բռնությունը:
«Յախք, թու, կարող էի, չէ՛, հայ չծնվել», սա է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի արձագանքը՝ Արմենչիկ բեմական անունով հայտնի երգչին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ։
Երաժիշտ, ճարտարապետ Արթուր Մեսչյանն ամիսներ առաջ «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ իր մտահոգությունն է հայտնել հայկական արժեքների հանդեպ անտարբերության, ռաբիսության գերիշխանության եւ արվեստին վերաբերող այլ հարցերի շուրջ:
Թերթը գրում է. «Կառավարությունն անցած շաբաթ ավարտել է հաջորդ տարվա բյուջեի, այսպես կոչված, տեքստային քննարկումները։
Տավուշի զինվորական կոմիսար, Մովսես գյուղի բնակիչ Դերենիկ Պապյանի սպանության գործով կասկածյալ Ա. Մկրտումյանին մեղադրանք է առաջադրվել: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրան կալանավորելու մասին:
«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, ժամացույցների հայտնի «Swatch» և «Էյֆֆել» խանութների ցանցի սեփականատեր, ինչպես նաև «Ստալկեր» ֆիրմայի հիմնադիր սեփականատեր 40-ամյա Գեորգի Մկրտչյանի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են նրա հարազատները։
Սեպտեմբերի 21-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Աբովյան փողոցում արյունոտ վիճակում տղամարդ է ընկած:
Հիմա նմանատիպ խնդիրները լուծում են էդ լկտիացած ինչ-որ իշխանիկի պահապաններ, ախրանիկներ։ Երեկ, ովքեր բերել են իրեն հիվանդանոց, իր հետ խոսել են, ասել է գիտի, թե ում տղերքն են։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր” փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 22-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Ժամը 23:20-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից ահազանգ է ստացվել, որ հիվանդանոց տեղափոխված հիվանդներից մեկը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում բժիշկների նկատմամբ, դրսևորում է ագրեսիվ վարքագիծ, կոտրում է հիվանդասենյակի գույքը:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 08.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 15 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 00.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ՀՀ ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել է ծառին և կողաշրջվել, զոհեր և տուժածներ չեն նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դժբախտ պատահարների 55 դեպքերից 26-ը բաժին է ընկել Սյունիքի մարզին։ Երկրորդ տեղում Երևանն է՝ 15 դեպք։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ «Արմավիր ԲԿ» ՓԲԸ բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի նախկին վարիչը մեղավոր է ճանաչվել առաջադրված մեղադրանքում՝ դատապարտվելով 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Դատարանի վճռով՝ պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է 2 տարի ժամկետով փորձաշրջան:
Սեպտեմբերի 22-27-ին հանրապետությունում կդիտվի փոփոխական ամպամածություն, առավելապես առանց տեղումների եղանակ:
Ժամը 03:00-ի սահմաններում Տերյան և Արամի փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Այգեստան փողոցի 9 շենքի բնակիչ, 25-ամյա Անդրանիկ Սիմոնյանի վարած BMW մակնիշի 34 SD 854 համարանիշի և Երևան քաղաքի Կոմիտասի թիվ 44 շենքի բնակչուհի, 16-ամյա Ինեսա Ստեփանյանի վարած DAICHI մակնիշի AA 406 համարանիշի մոտոցիկլետը: