Բաժիններ՝

ՄԻՊ­-ն արձանագրել է Դատապարտյալների հիվանդանոցում պահվողների վիճակի էական բարելավում

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հուլիսի 30-­ին այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույցներ ունեցել Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի և Աշոտ Պետրոսյանի հետ, ինչպես նաև ծանոթացել նրանց պահման պայմաններին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՄԻՊ աշխատակազմից, այցի ընթացքում Պաշտպանին ուղեկցել են Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման հարցերով Պաշտպանի տեղակալը և աշխատակազմի բժիշկը:

«Մեր կողմից այս գործերով իրականացվող մշտադիտարկման և այսօրվա այցի արդյունքները վկայում են, որ քրեակատարողական հիմնարկում նշված անձանց պահման պայմանների հարցում առկա էական բարելավում. նրանք տեղափոխվել են ավելի լուսավոր, նոր վերաներոգված հիվանդասենյակներ, որոնք կահավորված են անհրաժեշտ բժշկական ֆունկցիոնալ մահճակալներով, սառնարաններով, բազկաթոռներով, աթոռներով, կողապահարաններով ու հովացուցիչներով կահավորված հիվանդասենյակներ:

Արձանագրվել է, որ ապահովված է հանձնուքներ ստանալու իրավունքը, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, տրամադրված են անհրաժեշտ հիգիենայի և անկողնային պարագաներ»,­- նշված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հայտարարության մեջ:

Առանձնազրույցների ընթացքում Արամ Մանուկյանը, Հովհաննես Հովհաննիսյանը և Աշոտ Պետրոսյանը քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի և վարչակազմի՝ իրենց նկատմամբ վերաբերմունքի առնչությամբ բողոքներ չեն ներկայացրել:

Պաշտպանի դիտարկումներն այսուհետ ևս կրելու են շարունակական բնույթ: 13672365_1234410763245546_1317192326_n_640x1138 13866511_1234410759912213_244718290_n_640x1138 13866971_1234410743245548_2093865866_n_640x1138 13867056_1234410746578881_1472854058_n_640x1138 13867109_1234410756578880_1608757527_n_640x1138 13872492_1234410739912215_1893470002_n_640x1138 13884403_1234410776578878_1395093554_n_640x1138 13884427_1234410766578879_1523629298_n_640x1138 13884466_1234410753245547_547337784_n_640x1138 13884593_1234410749912214_257200761_n_640x1138

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս