![](/banners/BeFunky-design.jpg)
Սալվադոր Խեչոյանն ազատության մեջ է
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/Salvador.jpg)
ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքում գտնվող բժիշկներից Սալվադոր Խեչոյանն ազատության մեջ է: 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը` նշելով, որ երեկ գնդի տարածքում կրակոցներից վիրավորված խմբի անդամներին դուրս հանելուց հետո Սալվադոր Խեչոյանը չի վերադարձել գունդ: