Տալի և նախկին հարսի հարաբերությունները հայտնվել են իրավապահների ուշադրության ներքո:
Կրասարում տարին բոլոր թիթեղյա վառարանները չեն հանվում: Այստեղ ձմեռը սկսվում է սեպտեմբերի վերջից, գարունը գալիս է մայիս-հունիսին: Վառարաններում, սակայն, կրասարցին ածուխ ու գազ չի վառում:
Ոսկեվանի սահմանագոտում լարված է Այսօր ժամը 19.55-ին Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել զինծառայող, Նոյեմբերյանի Պտղավան գյուղի բնակիչ, 1986 թ. ծնված Ռուսլան Մկրտիչյանը:
Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ ԱշոտԱհարոնյանը
2015թ. սեպտեմբերի 20-ին` ժամը 18:00-ին, Սիսիան քաղաքի բնակիչ Վալերիկ Դավթյանից հաղորդում է ստացվել, որ որդին՝ Սուրեն Դավթյանը, սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, իր անձնական օգտագործման «Վոլկսվագեն գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել:
Սեպտեմբերի 22-26-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
«Աստծո շնորհն է, որ ինձ հանրավորություն է տալիս այս 24-ամյակին բաժակ բարձրացնել, շնորհավորել մեր ժողովրդին, որ ինչ ծանր ճանապարհ ենք անցել մենք ու «ինչ երես ենք ունեցել», որ այդ դժվարությունները հաղթահարել եք, ու եկել ենք 24-ամյակ ենք նշում»:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ, արդարադատության գնդապետ Վահագն Ստյոպայի Հարությունյանին շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 03.36-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղում անասնագոմ է այրվում:
Այսօր «Հայազն» կուսակցության ինքնիշխանության երթից հետո ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ինչ-որ անձինք ծեծի են ենթարկել:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, սպորտի, արվեստի և մշակույթի մի խումբ գործիչներ, առողջապահության, տնտեսության, բանակի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, շնորհվել են պատվավոր, ինչպես նաև այլ բարձրագույն կոչումներ ու դասային աստիճաններ:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 02.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկինի և Ե. Կողբացու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է ավտոմեքենա և մոտոցիկլետ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի բնօրինակը գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում: Ինչպես 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, իսկ 2007-ին իր ավտոմեքենայից գողացված հռչակագրի օրինակն այդպես էլ չի գտնվել:
Այն, ինչ կատարվում է գյուղում՝ տեղյակ էի, բայց որ վիճակը «խայտառակ» բառով նկարագրելը մեղմ կհնչի, դա հաստատ: Վարկերի ու պարտքերի տակ ճռռացող գյուղացին այսօր որևէ կիլոգրամ վարունգ իրացնել չի կարողանում, մինչդեռ հենց երեկ գյուղնախարարը հերթական անգամ, առանց կարմրելու եթերից հայտարարում էր որ գյուղացու արտադրած մթերքի որևէ կիլոգրամը իրացնելու խնդիր չկա:
Անձնագիրը, գերբը, դրամը և այլն, ամեն ինչ կա և ամեն ինչը շատ գեղեցիկ է, օրենսդրությունն ամբողջությամբ համապատասխանում է անկախ երկրի օրենսդրությանը: Սակայն չկա մի բան՝ քաղաքացու հավատ, որը հետևողական ոչնչացվում է իշխանության կողմից: Իշխանությանը ձեռք չի տալիս անկախ երկրի անկախ քաղաքացին, որովհետև դա իր համար վտանգ է սպառնում:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը լրագրողների հարցերին կտրականապես որոշել էր չպատասխանել «Լավ էլի, երեխեք, թողեք հանգիստ կանգնենք: Արա՛, լիքը մարդ կա, ի՞նչ եք ուզում ինձնից, արա»:
Ազատության հրապարակում մեկնարկեց Civil Voice հ/կ-ի կազմակերպած` արդեն ավանդական դարձած «Շնորհակալ եմ քեզ, հայ զինվոր» միջոցառումը:
Այսօր, ժամը 13:00-ից Մատենադարանի շենքից դեպի ՀՀԿ գրասենյակ մեկնարկեց «Ինքնիշխան Հայաստան» կարգախոսով «Հայազն» կուսակցության անդամների բողոքի երթը:
Մեր մեջ չկան հանցագործներ կամ ահաբեկիչներ, և մենք ակտիվորեն մասնակցում ենք Հայաստանի հասարակական, տնտեսական և մշակութային կյանքին, մեր ներդրումը բերում մեր Հայրենիքի զարգացմանը։
Քաղաքապետը ծաղիկներ է խոնարհել զոհված ազատամարտիկների հիշատակին, ինչպես նաև Զորավար Անդրանիկ Օզանյանի և Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին:
Նախօրեին Կոտայքի մարզում բռնաբարության դեպք է գրանցվել:
Սկզբում մտածում էի , չէի հասկանում ` ԻՆՉԻ՞ ԷԼԻ: Հետո հասկացա` աճող օրգանիզմ են, ուզում են ՈւԴԵՆ, ԵՐԿԻՐԸ ՈւԴԵԵԵԵՆ ԿՇՏԱՆԱՆ:
Հայաստանի նորանկախ հանրապետությունն ունեցավ որոշակի ձեռքբերումներ. ամենամեծ ձեռքբերումը Հայոց ազգային բանակի ստեղծումն էր, որը փառավոր հաղթանակներ տարավ Արցախյան պատերազմի տարիներին:
Այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում էր գտնվում նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Գոհունակությամբ եմ նշում, որ ռուս-հայկական հարաբերությունները՝ հիմնված մեր ժողովուրդների բարեկամության, մշակութային և հոգևոր մտերմության վաղեմի ավանդույթների վրա, հաջողությամբ զարգանում են տարբեր ուղղություններով:
Քրեական գործ հարուցվել ի սկզբանե, մինչեւ նրա սահման հատելը: Երբ որ հիմքերը բավարար են եղել, նրան մեղադրանք է առաջադրվել եւ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Այնպես չի, որ մարդուն պետք է անմիջապես ձերբակալել եւ կալանավորել:
Սա էլեմենտար բան է, բոլոր մարդիկ կարող են հատել Վրաստանի սահմանը, և այդ նույն մարդիկ կարող են անցնել Ադրբեջան: Որ վատ բան չասեմ, հաջողություն ձեզ:
Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ և ՀՀ բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցավ Անկախության հանրաքվեն: Քվեարկողների 94,99%-ն «այո» ասաց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու գաղափարին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին` Անկախության տոնի կապակցությամբ: