Բաժիններ՝

Ոստիկանության հայտարարությունը՝ լրատվամիջոցների համար

Հուլիսի 30-ին Սարի թաղում ոստիկանների հետ հավաքի մասնակիցների բախումների ընթացքում վնասվածքներ են ստացել լրատվամիջոցների ներկայացուցիչներ, վնասվել է տեխնիկա:

Արդեն հայտնել ենք, որ ոստիկանության պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն: Վստահեցնում ենք, որ բոլոր դեպքերով կկատարվի մանրակրկիտ քննություն և համարժեք իրավական գնահատական կտրվի:

Քանի որ այս օրերին լրատվամիջոցները քսանչորսժամյա աշխատանքային ռեժիմով լուսաբանում են մայրաքաղաքում ստեղծված իրավիճակը, որպեսզի տեխնիկայի վնասվելու պատճառով նրանց աշխատանքը չխաթարվի, խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետում ոստիկանության էլեկտրոնային փոստի հասցեներով՝ [email protected], [email protected], ներկայացնել վնասված տեխնիկական միջոցների վերաբերյալ հիմնավոր տեղեկատվություն՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031