Բաժիններ՝

ԵՄ-­ն կոչ է անում Հայաստանում քաղաքական խնդիրները լուծելիս չդիմել բռնության

Եվրոպական միության Արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակը հայտարարություն է տարածել երևանյան վերջին իրադարձությունների առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը, հայտարարության մեջ մասնավորապես մտահոգություն է հայտնվում Էրեբունիում ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման առնչությամբ:

«Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել պատանդ պահվող բժշկական անձնակազմին: Միաժամանակ վերահաստատում ենք մեր կոչը Հայաստանի իշխանություններին` զերծ մնալու ոստիկանության կողմից հանրային միջոցառումները վերահսկելու ընթացքում անհամաչափ ուժի կիրառումից: Նույն կերպ ցուցարարները պետք է զերծ մնան բռնությունից իրենց քաղաքացիական իրավունքներն իրացնելիս: Քաղաքական փոփոխությունների հասնելու համար ուժի կիրառումը և բռնությունն անընդունելի են: Կոնֆլիկտները պետք է կարգավորվեն քաղաքական երկխոսությամբ՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության և հիմնարար ազատությունների հարգմամբ»,­- նշված է ԵՄ բարձր հանձնակատարի խոսնակ Մայա Կոչիանչիչի հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս