![](/banners/BeFunky-design.jpg)
Ցուցարարը փորձում էր ինքնահրկիզվել
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/inqna.jpg)
Րոպեներ առաջ Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն իր վրա բենզին էր լցրել և փորձում էր ինքնահրկիզվել: Մյուս ցուցարարներին հաջողվեց հանգցնել կրակը, սակայն ակնհայտ էր, որ արդեն խորը այրվածքներ կային տղամարդու մարմնի վրա: Ոստիկանության մեքենա ժամանեց՝ առաջարկելով նրան տեղափոխել հիվանդանոց, բայց ցուցարարը հրաժարվեց նստել: Նա քայլեց Բաղրամյան պողոտայով ներքև, ցուցարարները տաքսիով տղամարդուն միայնակ ճանապարհեցին հիվանդանոց: