Եղիշե Պետրոսյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Քննիչը որոշում է կայացրել Եղիշե Պետրոսյանին ձերբակալելու մասին։ Այս մասին հայտնում է նրա պաշտպան Երվանդ Վարոսյանը։ «Քննիչի կողմից կայացվել է Եղիշե Պետրոսյանին ձերբակալելու մասին որոշում։ Նա կասկածվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ… Եղիշե Պետրոսյանը դեռ երեկվանից ուներ առողջական լուրջ խնդիրներ, այսօր շտապ օգնության մեքենայով նա տեղափոխվել է «Աստղիկ»բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների հետազոտությունից հետո պարզվեց որ խնդիրը լուրջ է և նա ունի ատացիոնար բուժման կարիք։

Միաժամանակ Եղիշե Պետրոսյանը շարունակում է մնալ անազատության մեջ` ոստիկանների մշտական հսկողության տակ»,- մասնավորապես նշել է պաշտպանը։

Եղիշե Պետրոսյանի շահերը պաշտպանում են փաստաբաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031