Բաժիններ՝

Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ հուլիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ դի կա։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Այս պահին փրկարարները հատուկ ճոպաններ են հարմարեցնում, որպեսզի կարողանան գետի մեջ հայտնաբերված տղամարդու մարմինը դուրս բերել։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031