Բաժիններ՝

Ուկրաինական կողմը Ռուսաստանին առաջարկել է Պուտինի և Զելենսկու հանդիպումը անցկացնել մինչև օգոստոսի վերջ

Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցություններն ավարտվել են։ Բանակցությունների ընթացքում ուկրաինական կողմը Ռուսաստանին առաջարկել է Պուտինի և Զելենսկիի հանդիպումը անցկացնել մինչև օգոստոսի վերջ։

Ռուսաստանի նախագահի օգնական և ուկրաինական կողմի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին նշել է, որ ՌԴ-ն Ուկրաինային առաջարկել է ձևավորել երեք աշխատանքային խումբ՝ քաղաքական, հումանիտար և ռազմական հարցերով, որոնք կաշխատեն առցանց: Ինչպես նաև առաջարկվել է վերադառնալ ռազմաճակատում կարճատև հումանիտար դադարներին։

«Մենք պայմանավորվել ենք, որ առաջիկայում յուրաքանչյուր կողմից առնվազն 1200 ռազմագերիների փոխանակում կիրականացվի: ՌԴ-ն հանդես է եկել կարճ հրադադարների հնարավորությունը դիտարկելու առաջարկով՝ վիրավորներին և մահացածներին վերցնելու համար»,-նշել է Մեդինսկին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս