ԱԱԾ կողմից վնասազերծված խմբում կա 19 անդամ. հայտնի են մի քանիսի անունները. news.am
Ազգային անվտանգության ծառայությունը դեռ չի հրապարակում այսօր` նոյեմբերի 25–ին, Երևանում վնասազերծված` ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի անդամների անունները։
Առայժմ պաշտոնապես հայտնի է միայն մեկի՝ Արթուր Վարդանյանի անունը՝ որպես խմբի պարագլխի։ Հատուկ ծառայությունների փոխանցմամբ, կասկածյալների թիվը 19-ն է, այսօր ձերբակալել են 10–ին։ Երևանում, Շիրակում և Կոտայքում այսօր առավոտից իրավապահները զինված հսկողություն են իրականացնում ճանապարհներին։
ԱԱԾ մամուլի կենտրոնի փոխանցմամբ, 1981 թվականին ծնված, 1997 թվականից Իսպանիայի Թագավորությունում բնակվող և 2015 թվականի ապրիլից Երևան քաղաքում ժամանակավոր բնակություն հաստատած՝ ՀՀ քաղաքացի Արթուր Վարդանյանը, ՀՀ-ում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, 2015 թվականի ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն, դրանում հավաքագրելով հիմնականում չաշխատող ՀՀ 19 քաղաքացիների, որից 5-ը՝ Երևան քաղաքի բնակիչներ, 7-ը՝ Շիրակի մարզի, 3-ը՝ Արմավիրի մարզի, 2-ը՝ Լոռու մարզի, 1-ը՝ Կոտայքի մարզի, 1-ը՝ Գեղարքունիքի մարզի և 1-ը՝ Սյունիքի մարզի բնակիչներ, այդ թվում՝ 4-ը կանայք են և 3-ը՝ Արցախի ազատամարտի մասնակիցներ։
Այդուհանդերձ, շրջանառվում են մի քանի անուններ, որոնք կարող են լինել կասկածյալների ցանկում։ Մասնավորապես, սոցցանցերում տարածված տեղեկությունների համաձայն, խմբին մաս են կազմել «Հայոց վահան» կազմակերպության Արմավիրի կառույցի ներկայացուցիչ Ավետ Բարեյանը, քաղաքացիական ակցիաներից հայտնի Նելլի Մինասյանը, Հանրային հեռուստաընկերության աշխատակից Արման Հայրապետյանը, Արթուր Եղիազարյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Մկրտչյանը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: