Խիստ կասկածում եմ, որ այս ծրագիրը ունակ էր հղանալ մի մարդ, ով անգամ մի բարձրագույն կրթություն չունի. Տեր Մարկոս քահանա Մանգասարյան

Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Արհեստականորեն հանրային օրակարգ բերել մի թեմա, որը տվյալ ժողովրդի բացարձակ մեծամասնության հետաքրքրությունների և անհանգստությունների շրջանակներում առհասարակ չի տեղավորում, դրանով շեղել ուշադրությունը երկրի շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական լրջագույն և ծայրահեղ վտանգավոր գործընթացներից: Ահա, թե ինչ է արվում հենց հիմա:

Սակայն, թիրախավորված է մի կառույց, որը մեր ժողովրդի բացարձակ մեծամասնության ամենաուղիղ հետաքրքրությունների շրջանակներում է և անտարբեր չի կարող թողնել ոչ ոքի:

Խիստ կասկածում եմ, որ այս ծրագիրը ունակ էր հղանալ մի մարդ, ով անգամ մի բարձրագույն կրթություն չունի: Տեսանելի են ականջներ այնպիսի կառույցների, որոնք լրջորեն զբաղվում են էթնիկ հոգեբանությամբ, սոցիալական տրանսֆորմացիաների ուսումնասիրությամբ և այլն: Չգիտեմ, հրահանգը որտեղից է, բայց ուղեղային կենտրոնները կամ դրա մատակարարները հայկական իրականությունից են:

Բայց անգամ այս դեպքում, պարզվում է, որ ո՛չ վերը նշածս ականջների տերերը և ո՛չ էլ իրենց գործիք հանդիսացողը չեն ճանաչում Հայ Եկեղեցին ներսից: Թերևս կարող եմ ասել՝ և փառք Աստծո: Հայ Եկեղեցին ճանաչելու համար, պետք է առնվազն լինել այդ Եկեղեցու զավակ ու հոգևոր ներկայություն ունենալ: Իսկ Հայ Եկեղեցու որևէ զավակ, որ ճանաչում է իր Եկեղեցին, երբևէ չի պայքարի իր Եկեղեցու և նրա Գահակալի դեմ:

«Գոհութիւն եմ յայտնում քեզ, Հա՛յր, Տէ՛ր երկնքի եւ երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից եւ գիտուններից ու յայտնեցիր մանուկներին» (Մատթ. 11:25)»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031